Հայաստանում հեղափոխությունը խթան հանդիսացավ ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի մակարդակի բարձրացման համար․ «Իմ քայլը»
Հայաստանում հեղափոխությունը խթան հանդիսացավ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիայի մակարդակի բարձրացման, այդ թվում Ղազախստանի հետ հարաբերությունների ակտիվացման համար։ Հարաբերությունների հետագա խորացման լրացուցիչ գործիք է ծառայում Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը։ Այս մասին հայ-ղազախական հարաբերություններին նվիրված գիտական համաժողովի ժամանակ հայտարարեց հայ-ղազախական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Պատգամավորը նկատեց, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, սակայն դրա հետ մեկտեղ աճի միտում կա։
Նա ընդգծեց, որ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններն աննախադեպ ակտիվություն են դրսեւորում, ինչի մասին վկայում են հաճախակիացած փոխադարձ այցերը, որոնք կարող են խթան հանդիսանալ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար։
Նշենք, որ Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ 13 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն է կատարվել։