Ողբերգական դեպք Շիրակի մարզում
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ 21։25-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Շիրակացի փողոցի 205 Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության խմբի անդամները, որոնք ընթերակաների և ոստիկանների ներկայությամբ բացելով դուռը՝ մուտքի մոտ հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու կախված դի։ Դեպքի վայր են ուղղվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված շենքի բնակիչ՝ 49-ամյա Սիմոն Զ-ն էր։