Այսօր՝ 10 դեկտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թույլ չենք տալու մեզ անտեսել. ուսանողները վաղվանից նստացույց կանեն

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողները, որ այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել,  վաղվանից նստացույց կանեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատաաենյակի առջեւ:

«Պարոն ռեկտորը երեւի մոռացել է, որ ընտրվել է համալսարականների կողմից: Քանի որ նա ցույց տվեց, որ չի ուզում մեզ լսել եւ թքած ունի ուսանողների եւ որոշ աշխատակիցների կարծիքի վրա, մենք աշխատանքային ժամերին նրա աշխատասենյակի դիմաց վաղվանից նստացույց կանցկացնենք: Իրենք որոշել են անտեսել բողոքող ուսանողներին` մինչեւ շարժումը կմարի: Մենք իրենց կստիպենք հասկանալ, որ մեզ անտեսել չի կարելի, մենք թույլ չենք տալու մեզ անտեսել »,- NEWS.am-ին ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող

ԷդուարդԳալսյանը, որը գործադուլով միացել է ուսանողներին: 

Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ Հայ բանասիրության ֆակեւլտետի մասնաշենքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտենակատարին, որը նրանց հորդորեց ընդհանուր բաժնից ստանալ օրեր առաջ իրեն ուղղված նամակի պատասխանը, նա հրաժարվեց ուսանողների հետ զրուցել:

Ի դեպ, ուսանողները բացականեր են ստացել դասերին չհաճախելու համար: Նրանք այսօր ավելի վաղ ֆակուլտետի մասնաշենքում միջոցառում էին կազմակերպել, որի համար անհրաժեշտ դասասեղանները, իրենց պնդմամբ, դեկանատից թույլ չէին տվել տեղափոխել միջանցք:

Ուսանողներն այսօր վերսկսել են օրեր առաջ դադարեցրած երկշաբաթյա դասադուլը:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրինագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձեւական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում են  հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: 

Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:

«ԱԿՈՒՆՔ»-ը 45 տարեկան է Դրամական պարգևից մինչև աշխատանք. «Չերամիզիա»-ն գեղարվեստի քոլեջի սաների համար հայտարարել է մրցույթ Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես «Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա». Գ.Ծառուկյանը՝ արաբ ներդրողների վերադարձի մասին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ «Մեղմ շշուկով»․Լույս է տեսել Ազնավուրի հեղինակած գրքի հայերեն թարգմանությունը Դաշնակցությունը ծավալուն տեղեկատվական գրոհի է ենթարկվում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից.Ռուբեն Մելիքյան Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ «Սպորտը ինձ համար կենսակերպ է, ոչ թե բիզնես. Դրա մեջ մեծ դերակատարություն ունի հայրս». Լևոն Քոչարյան Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Past.am-ի հարցերին պատասխանելու համար Առողջապահության նախարարության մամլո խոսնակը երեք օր ուզեց ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի «Ավե Մարիա» ծրագրով մենահամերգը Փարիզի պատմական Լա Մադլեն եկեղեցում Հավատում եմ պարոն Ծառուկյանին, ոչ թե Հայկ Մարությանին. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Չեմ մեղադրում այդ մարդկանց, բայց դեմ եմ երևույթին. Սոնա Շահգելդյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից Սկանդալային մանրամասներ քաղաքապետի հետ հանդիպումից.թագաժառանգի ներկայացուցիչները փակագծեր են բացում