ՀՀ նախագահը ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր Մարտիրոսյանը եւ Տիգրան Եսայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ: