«Հայփոստի» մասնաճյուղից գողություն կատարած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել
Էրեբունու ոստիկանները բացահայտել են «Հայփոստի» մասնաճյուղից գողություն կատարած երիտասարդներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը գողացել։ Իսկ դեպքում մտել էին «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փաստական տվյալներով հիմնավորվեց, որ բոլոր դեպքերում գործել են նույն անձինք։ Օրեր անց էլ հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Կասկածվող երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչներ են, հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։
Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում են նաեւ գողոնը հայտնաբերելու միջոցառումները։