Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արդեն երկու օր վարորդները չեն կարողանում ապահովագրական պայմանագրեր կնքել ծրագրի խափանման պատճառով

Հայաստանում բազմաթիվ վարորդներ արդեն երկրորդ օրն է` ահազանգում են այն մասին, որ ապահովագրական գրասենյակներում չեն կարողանում պայմանագրեր կնքել եւ հայտնվել են մի իրավիճակում, որ չգիտեն՝ արդյոք կարող են այդպես շարունակել մեքենա վարել, թե՞ կտուգանվեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։

NEWS.am–ը կապ է հաստատել տարբեր ապահովագրական ընկերությունների հետ՜ հասկանալու համար, թե որն է խնդրի պատճառը։

«Ինգո Արմենիա» պահովագրական գործակալությունից եւս հայտնեցին, որ երեկ ծրագրի չաշխատելու պատճառով չեն կարողացել պայմանագրեր կնքել. «АSWA ծրագրի հետ կապված երեկ որոշ խնդիրներ են եղել, այսօր նույնպես ծրագիրը տատանվում է, հնարավոր է՝ լինի խնդիր, հնարավոր է՝ ոչ։ Ամեն դեպքում ծրագիրը մերը չէ, ասվա համակարգինն է»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ են մարդիկ, որոնց ապահովագրության օրն է եղել եւ համակարգի խափանման պատճառով չեն կարողացել գործարք կատարել, ապահովագրական ընկերության աշխատակիցը պատասխանեց. «Այո, եթե ծրագիրը խափանված է, պայմանագիր չի լինի կնքել»։

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերութունից եւս հայտնեցին, որ ծրագիրն աշխատում է տատանումներով։

«Այս պահին ծրագիրն աշխատում է, սակայն 2 րոպե հետո չգիտենք՝ ինչ կլինի, տատանվում է։ Այն մարդիկ, որոնք երեկ չեն կարողացել գործարքներ կատարել, կարող են այսօր գալ»,– ասաց ապահովագրական ընկերության աշխատակիցը։

Ապահովագրական ընկերությունների աշխատակիցների խոսքով՝ տույժերի հետ կապված որեւէ բան չեն կարող ասել, քանի որ հարցն իրենց տիրույթում չէ, եւ հարցին հստակ կարող են պատասխանել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում։

Վերջիններս արդեն 2–րդ օրն է՝ չեն պատասխանում հեռախոսազանգերին։

Ոստիկանությունից  NEWS.am–ին հայտնեցին, որ դա իրենց տիրույթում չէ, իսկ հարցին՝ վարորդներն առանց ապահովագրության մեքենա վարելու դեպքում տուգանվելո՞ւ են, թե՞ ոչ, պատասխանեցին՝ գրավոր տարբերակով դիմել, կպատասխանեն հարցերին։

Նշենք, որ ծրագրի խափանումների պատճառով խնդրի առջև են կանգնել նաև մեքենա ներմուծողները, քանի որ նրանք առանց ԱՊՊԱ–ի չեն կարող մեքենաները մաքսազերծել և կարող են տուգանվել։ Կարծիք կա, որ համակարգը խափանումներով է աշխատում, որովհետև ներմուծման արդյունքում կտրուկ ավելացել են համակարգ մուտքագրվող տվյալները, ու այն չի կարողանում նման քանակությամբ տվյալների հետ աշխատել։ Այն մասին, որ տարվա վերջին մեքենաների մեծ հոսք է սպասվում, տեղյակ էին բոլորը, դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է վերջին կես տարվա ընթացքում։ Հետևաբար ավտոապահովագրողների բյուրոյում պարտավոր էին դեռ 6֊7 ամիս առաջ տեխնիկական թարմացումներ անել։

Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար