Ազգային ժողովի մոտակայքում վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի
Նոյեմբերի 27-ին, ժամը 15:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Նարեկ Ս.-ին (ծնված 1996 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: