Ստամբուլ–Երեւան չվերթի դադարեցման հետեւանքով հայաստանցի ուղեւորները մնացել են Ստամբուլում
Թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը նոյեմբերի 26–ի երեկոյան հայտարարություն էր տարածել նոյեմբերի 26–ից դեկտեմբերի 21–ը չվերթները դադարեցնելու մասին, սակայն նախօրոք դրա մասին չի տեղեկացրել ավիատոմսեր վաճառող գործակալություններին։
Չվերթների հանկարծակի դադարեցման հետեւանքով դեպի Երեւան վերադարձող բազմաթիվ հայաստանցիներ մնացել են Ստամբուլի օդանավակայանում եւ ուղիներ են փնտրում Հայաստան վերադառնալու համար։
Նշենք, որ AtlasGlobal ավիաընկերությունը պատկանում է Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարի հարազատ եղբորը։
Վերջին շրջանում ավիաընկերությունը ֆինանսական խնդիրների մեջ էր հայտնվել վատ կառավարման հետեւանքով եւ ներկայում փորձում են միջոցներ գտնել եւ փոխել աշխատանքի կազմակերպման միջոցներ, որպեսզի կարողանան շարունակել աշխատանքները ավիաշուկայում։