Այսօր՝ 19 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել գործարար Գևորգ Աֆանդյանի՝ նախկին «Անելիք» բանկի դեմ դատական հայցի պատմությունը, որով հայցվորը, որպես նախկինում իր սեփականությունը հանդիսացող «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարելու տույժ, բանկից աստղաբաշխական՝ 22 միլիոն դոլար է պահանջում։ Շատերն այս գործընթացն աննախադեպ են համարում հայաստանյան բանկային համակարգի համար։ Կա նաև պնդում, որ եթե առաջիկայում կայանալիք դատական նիստի ընթացքում գործարարի հայցը բավարարվի, ապա դա կարող է զգալի ցնցումների հանգեցնել ֆինանսական հատվածում։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք խնդրո առարկա գործարքի մանրամասները պարզել հենց դրա նախաձեռնողներից մեկի՝ «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ 

-Պարոն Կարամանուկյա՛ն, արդեն մեծ աղմուկ հանած՝ Գևորգ Աֆանդյանն ընդդեմ նախկին «Անելիք» բանկի գործի առանցքում «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ կապված 3-4 տարվա վաղեմության պատմությունն է, որի ժամանակ հենց Դուք էիք ղեկավարում «Անելիք» բանկը։ Երկու բառով կներկայացնե՞ք՝ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, ինչպե՞ս էր գործարանի գույքը հայտնվել բանկի հաշվեկշռին։ 

-Դեռևս 2013 թվականի սկզբներին արդեն ակնհայտ էր, որ Աֆանդյանի գրեթե բոլոր բիզնեսները հայտնվել են սնանկության եզրին։ Միգուցե պաշտոնապես դեռևս սնանկ չէին, բայց գոնե սնանկության եզրին էին գտնվում։ Այդ պահից սկսած՝ նրա հետ միշտ տարբեր բանակցություններ են վարվել՝ այդ վարկերը մարելու ուղիներ գտնելու նպատակով, քանի որ պարոն Աֆանդյանի հետ կապված ընկերությունների վարկային պարտավորությունները բավական մեծ էին, և դրանց չկատարումը կարող էր չափազանց լուրջ ազդեցություն ունենալ բանկի բնականոն կենսագործունեության վրա։  

Կոնկրետ վեճի առարկա գույքի մասով բանկի կողմից բռնագանձման գործընթացը տևել է բավական երկար. բռնագանձման ծանուցումն ուղարկվել է դեռևս 2015թ. մարտին, սակայն բռնագանձվել է միայն հաջորդ տարվա ապրիլին, քանի որ առկա էին որոշակի սահմանափակումներ, որոնք վերացնելու համար դատական գործընթաց իրականացվեց։ 

Բացի դրանից, նաև վճարված չէր հողի կադաստրային արժեքը, որը նույնպես բավական մեծ գումար էր կազմում։  

-Շատ է խոսվում բանկի և գործարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության աղմկահարույց բանաձևի մասին, ըստ որի՝ եթե բանկը խախտեր այդ պայմանավորվածությունը, ապա պետք է գործարարին որպես տույժ վճարեր խնդրո առարկա գումարի հնգապատիկը։ Կբացատրե՞ք՝ ինչով էր պայմանավորված նման բանաձևի ֆիքսումը։ 

-«Արզնի» գործարանի շենքերի բռնագանձման գործընթացն ի սկզբանե և ամբողջությամբ համաձայնեցված է եղել պարոն Աֆանդյանի հետ։ 

Ես անձամբ եմ այդ համաձայնագրի կնքման շուրջ բանակցել Գևորգ Աֆանդյանի հետ։ Նա մտածում էր, որ կարող է բարելավել իր գործերը, և ցանկանում էր պահպանել գույքը անձամբ կամ իր կողմից նշված անձի միջոցով ձեռք բերելու իրավունքը։ 

 

Բանկը դեմ չի եղել դրան, բնականաբար՝ որևէ նպատակ չի ունեցել խախտելու համաձայնությունը, հենց այդ պատճառով էլ համաձայնել է տույժի այդ բանաձևին։ 

Այսինքն՝ մենք բոլոր հարցերում ընդառաջ ենք գնացել Աֆանդյանին, նույնիսկ իր առաջարկած տույժի բանաձևն ընդունելու հարցում։

 Բանկը պահպանել է Աֆանդյանի հետ ձեռք բերված համաձայնությունը և «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարել է հենց նրա հետ համաձայնեցված անձին։

-Սակայն Գևորգ Աֆանդյանը պնդում է, որ բանկը խախտել է պայմանավորվածությունը և իրենից թաքուն է որոշել նոր ընկերություն հիմնել «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետագա շահագործման համար։ Ունե՞ք ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել և որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել նոր համաձայնությանը։  

-Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ պարոն Աֆանդյանի այդ պնդումներից, քանի որ նույնիսկ այն բանից հետո, երբ գործարանի գույքն արդեն բանկին էր անցել, նա շարունակում էր այդ տարածքում բիզնես ծավալել։ 

Իսկ 2016 թվականի ընթացքում գույքի օտարման հետ կապված ամբողջ գործընթացն իրականացվել է քայլ առ քայլ իր հետ բանակցելով, մանրամասն քննարկելով, համաձայնեցնելով ցանկացած դրվագ։ 

Առավել քան համոզված եմ, որ ասվածի ապացույցները, բավական մեծ ծավալով, պահպանված կլինեն բանկում։ Դատավարության ընթացքում ևս ես նկարագրել եմ տեղի ունեցած ողջ գործընթացը.

 Նշել եմ Աֆանդյանի կողմից առաջարկված տարբեր սխեմաների մասին, իր որդու՝ Վահե Աֆանդյանի 33% մասնակցությամբ նոր ընկերություն հիմնելու վերջնական, համաձայնեցված տարբերակի մասին, համապատասխան նամակագրության և ստորագրված փաստաթղթերի մասին։

 Այո՛, ես պնդում եմ, որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը նոր ստեղծվելիք ընկերությանը օտարելու ծրագրին։ Նշեմ նաև, որ ինձ համար չափազանց մեծ անակնկալ էր դատարանի վճիռը, որը որևէ կապ չունի իրականության և արդարության հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Կենդանակերպի այս նշանների ֆինանսական գործերը դեպի լավը կգնան Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսով Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Աֆղանստանի ՊՆ-ն տեղեկացրել է թալիբների կողմից Պակիստանի ռազմակայանների գնդակոծման մասին Կանդայի վարչապետը խոստովանել է, որ ամեն օր մտածում է հրաժարականի մասին ՀՀ որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Կիևը մտադիր չէ երկարաձգել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագիր ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ․ Արշակ Կարապետյան Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Ջուր չի լինի Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար Հաջորդը լինելու է Մատենադարանը․ Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք գործող իշխանություններից վերջ դնել մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը․ Ավետիք Չալաբյան Արշակ Կարապետյանի նոր բացահայտումներն ու վարչապետի անհեթեթ հատարարություններին արձագանքը Ոսկեպար-Բաղանիս հատվածում որոշվում է մեր երկրի ճակատագիրը․ Ավետիք Չալաբյան Թշնամուն զիջելու տարածք չունե՛նք. «Հայաքվեն» Բաղանիս գյուղում է. ՈւՂԻՂ Շուտով Ցեղասպանության հիշատակումը հավասարազոր է լինելու Ստամբուլում ամեն ապրիլի 24-ին «համատեղ ցավի» հիշատակման լոկալ արարողության. Դավիթ Սարգսյան Լատվացիները 700 մլն եվրո կներդնեն Լատվիայի արևային էներգիայի պարկերում Թուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից Տիգրան Ավինյանը հետևել է Շենգավիթ վարչական շրջանում իրականացվող բարեկարգման աշխատանքներին Սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. Եղանակը Հայաստանում Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների բախտը կբերի սիրո մեջ Չենք ճանաչում ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան Ալիևը Նիկոլի գլխին «պայթեցրեց» Դուշամբեի վերելակում հողերը հանձնելու պայմանավորվածությունը․ Համբարյան Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ Ի՞նչ է կորցրել ՆԱՏՕ-ն Հայաստանում Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն