Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել գործարար Գևորգ Աֆանդյանի՝ նախկին «Անելիք» բանկի դեմ դատական հայցի պատմությունը, որով հայցվորը, որպես նախկինում իր սեփականությունը հանդիսացող «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարելու տույժ, բանկից աստղաբաշխական՝ 22 միլիոն դոլար է պահանջում։ Շատերն այս գործընթացն աննախադեպ են համարում հայաստանյան բանկային համակարգի համար։ Կա նաև պնդում, որ եթե առաջիկայում կայանալիք դատական նիստի ընթացքում գործարարի հայցը բավարարվի, ապա դա կարող է զգալի ցնցումների հանգեցնել ֆինանսական հատվածում։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ որոշեցինք խնդրո առարկա գործարքի մանրամասները պարզել հենց դրա նախաձեռնողներից մեկի՝ «Անելիք» բանկի վարչության նախկին նախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ 

-Պարոն Կարամանուկյա՛ն, արդեն մեծ աղմուկ հանած՝ Գևորգ Աֆանդյանն ընդդեմ նախկին «Անելիք» բանկի գործի առանցքում «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետ կապված 3-4 տարվա վաղեմության պատմությունն է, որի ժամանակ հենց Դուք էիք ղեկավարում «Անելիք» բանկը։ Երկու բառով կներկայացնե՞ք՝ ինչ էր տեղի ունեցել այդ ժամանակ, ինչպե՞ս էր գործարանի գույքը հայտնվել բանկի հաշվեկշռին։ 

-Դեռևս 2013 թվականի սկզբներին արդեն ակնհայտ էր, որ Աֆանդյանի գրեթե բոլոր բիզնեսները հայտնվել են սնանկության եզրին։ Միգուցե պաշտոնապես դեռևս սնանկ չէին, բայց գոնե սնանկության եզրին էին գտնվում։ Այդ պահից սկսած՝ նրա հետ միշտ տարբեր բանակցություններ են վարվել՝ այդ վարկերը մարելու ուղիներ գտնելու նպատակով, քանի որ պարոն Աֆանդյանի հետ կապված ընկերությունների վարկային պարտավորությունները բավական մեծ էին, և դրանց չկատարումը կարող էր չափազանց լուրջ ազդեցություն ունենալ բանկի բնականոն կենսագործունեության վրա։ 

 

Կոնկրետ վեճի առարկա գույքի մասով բանկի կողմից բռնագանձման գործընթացը տևել է բավական երկար. բռնագանձման ծանուցումն ուղարկվել է դեռևս 2015թ. մարտին, սակայն բռնագանձվել է միայն հաջորդ տարվա ապրիլին, քանի որ առկա էին որոշակի սահմանափակումներ, որոնք վերացնելու համար դատական գործընթաց իրականացվեց։ 

Բացի դրանից, նաև վճարված չէր հողի կադաստրային արժեքը, որը նույնպես բավական մեծ գումար էր կազմում։ 

 

-Շատ է խոսվում բանկի և գործարարի միջև ձեռք բերված պայմանավորվածության աղմկահարույց բանաձևի մասին, ըստ որի՝ եթե բանկը խախտեր այդ պայմանավորվածությունը, ապա պետք է գործարարին որպես տույժ վճարեր խնդրո առարկա գումարի հնգապատիկը։ Կբացատրե՞ք՝ ինչով էր պայմանավորված նման բանաձևի ֆիքսումը։ 

-«Արզնի» գործարանի շենքերի բռնագանձման գործընթացն ի սկզբանե և ամբողջությամբ համաձայնեցված է եղել պարոն Աֆանդյանի հետ։ 

Ես անձամբ եմ այդ համաձայնագրի կնքման շուրջ բանակցել Գևորգ Աֆանդյանի հետ։ Նա մտածում էր, որ կարող է բարելավել իր գործերը, և ցանկանում էր պահպանել գույքը անձամբ կամ իր կողմից նշված անձի միջոցով ձեռք բերելու իրավունքը։ 

 

Բանկը դեմ չի եղել դրան, բնականաբար՝ որևէ նպատակ չի ունեցել խախտելու համաձայնությունը, հենց այդ պատճառով էլ համաձայնել է տույժի այդ բանաձևին։ 

Այսինքն՝ մենք բոլոր հարցերում ընդառաջ ենք գնացել Աֆանդյանին, նույնիսկ իր առաջարկած տույժի բանաձևն ընդունելու հարցում։

 Բանկը պահպանել է Աֆանդյանի հետ ձեռք բերված համաձայնությունը և «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը օտարել է հենց նրա հետ համաձայնեցված անձին։

-Սակայն Գևորգ Աֆանդյանը պնդում է, որ բանկը խախտել է պայմանավորվածությունը և իրենից թաքուն է որոշել նոր ընկերություն հիմնել «Արզնի» հանքային ջրերի գործարանի հետագա շահագործման համար։ Ունե՞ք ապացույցներ, որ նման բան տեղի չի ունեցել և որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել նոր համաձայնությանը։ 

 

-Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ պարոն Աֆանդյանի այդ պնդումներից, քանի որ նույնիսկ այն բանից հետո, երբ գործարանի գույքն արդեն բանկին էր անցել, նա շարունակում էր այդ տարածքում բիզնես ծավալել։ 

Իսկ 2016 թվականի ընթացքում գույքի օտարման հետ կապված ամբողջ գործընթացն իրականացվել է քայլ առ քայլ իր հետ բանակցելով, մանրամասն քննարկելով, համաձայնեցնելով ցանկացած դրվագ։ 

Առավել քան համոզված եմ, որ ասվածի ապացույցները, բավական մեծ ծավալով, պահպանված կլինեն բանկում։ Դատավարության ընթացքում ևս ես նկարագրել եմ տեղի ունեցած ողջ գործընթացը.

 

 նշել եմ Աֆանդյանի կողմից առաջարկված տարբեր սխեմաների մասին, իր որդու՝ Վահե Աֆանդյանի 33% մասնակցությամբ նոր ընկերություն հիմնելու վերջնական, համաձայնեցված տարբերակի մասին, համապատասխան նամակագրության և ստորագրված փաստաթղթերի մասին։

 Այո՛, ես պնդում եմ, որ Աֆանդյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլև հավանություն է տվել «Արզնի» հանքային ջրերի գործարանի գույքը նոր ստեղծվելիք ընկերությանը օտարելու ծրագրին։ Նշեմ նաև, որ ինձ համար չափազանց մեծ անակնկալ էր դատարանի վճիռը, որը որևէ կապ չունի իրականության և արդարության հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել