Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նշանադրությունից հետո…առաջին անգամ. Սոֆի Դևոյանը խոստովանեց… նախատոնական օրերին ընտանիքից հեռու լինելու և….

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարում է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտում սովերելը, թեև մի փոքր տխրում է, քանի որ նախատոնական շրջանում հեռու է ընտանիքից։

Tert.am Life-ը Սոֆիի հետ զրուցել է տոներին պատրաստվելու, իրականացրած նպատակների և սպասումների մասին։

Ամանորի հետ կապված պարուհու ծրագրերն առայժմ հստակ չեն, նրա խոսքով, հիմա քննական ծանրաբեռնված շրջանում է։ Սոֆին նշեց, որ Ամանորն իր ամենասիրելի տոներից է, որը

համընկել է նաև իր տարեդարձի հետ՝ աղջիկը ծնվել է հունվարի 1-ին։ Պարուհին ժպիտով ավելացրեց, որ այս տոնին երկու նվեր է ակնկալում։

«Շատ եմ ուզում տոներին Երևան գալ, որովհետև սա առաջին տարին է, երբ նախատոնական շրջանում ընտանիքիցս հեռու եմ։ Այս տարի Երևանում շատ քիչ եմ եղել, ուզում եմ Ամանորին ընտանիքիս կողքին լինել։ Եթե ստացվի Հայաստան գալ, կլինի հենց Ամանորին, նախատոնական անցուդարձին չեմ կարողանա մասնակցել»,- ափսոսանքով ասաց Սոֆին։

Նվերների մասին մտածել Սոֆին դեռ չի հասցրել․ «Ամանորին ընդառաջ հայրիկս միշտ հարցնում է, թե ինչ եմ ուզում ստանալ։ Այս տարի դեռ չեմ որոշել՝ մի քիչ համեստ կգտնվեմ:) Չնայած գրեթե ամեն տարի ասում եմ՝ ինձ որևէ բան պետք չէ, նվիրեք այն, ինչ ուզում եք։ Հետաքրքիրն այն է, որ ընտանիքիս անդամները միշտ նվիրում են այն, ինչ ես հոգուս խորքում ուզում էի»։

Նա նշեց, որ երբեմն մի փոքր տխրում է, որ Երևանում չէ, չնայած Մոսկվայում ևս կարողանում է հետաքրքրություններ գտնել․ «Այստեղ շատ շուտ են սկսել Ամանորին պատրաստվել՝ ամենուրեք զարդարանքներ են, փողոցներում զգացվում է տոնական շունչը։

Երբ դուրս եմ գալիս, միանգամից զգում եմ Ամանորի տրամադրությունը և անմասն մնալ չեմ կարողանում։ Այնպիսի մթնոլորտ է, որ ակամա ուզում ես տոնական օրերը շուտ գան, տրամադրությունդ բարձրանում է»։

Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, նոր բնակավայրին հարմարվելը հեշտ չի տրվում, առայժմ ամբողջությամբ չի հաղթահարել այդ փուլը․ «2019 թվականը նախորդ տարիներից շատ տարբեր ստացվեց։ Այստեղ՝ Մոսկվայում, ամեն ինչ այլ է, անգամ, դժվար է համեմատել, ուղղակի ուրիշ է։ Բնականաբար, Երևան չէ, որովհետև ընտանիքիցս, հարազատներիցս, ընկերներիցս հեռու եմ։ Հետաքրքրությունների հետ մեկտեղ, այստեղ մի փոքր տխուր է․ Երևանի համն ու ջերմությունն այստեղ չկա»։

Դերասանուհու խոսքով՝ մոսկովյան կյանքի հետ կապված շատ բան բացահայտել չի հասցրել, քանի որ քաղաքային զբոսանքներին բավականին ժամանակ տրամադրել չի կարողանում. «Իհարկե, փորձում եմ հնարավորինս շատ ճանաչել այն վայրը, որտեղ ապրում եմ, բայց դրան տրամադրում եմ այնքան ժամանակ, որքան գրաֆիկս է թույլ տալիս։ Ինչ-որ չափով հասցրել եմ մտնել մոսկովյան կյանքի ռիթմի մեջ։ Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Սոֆին նշեց, որ իր ամեն տարին բուռն է անցնում, լի նորություններով ու փոփոխություններով. «Տարվա ձեռքբերումս այն է, որ կարողացա ընդունվել Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ (ГИТИС), որովհետև արտերկրում սովորելը, հատկապես, սեփական ուժերով ընդունվելը, կարծում եմ, շատ բարդ է։ Տարին լեցուն էր և շատ լավը, հույս ունեմ, որ հաջորդ տարին կլինի էլ ավելի լավը»։

 Շարունակություն

Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա