Այսօր՝ 27 հունվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է փակել 2 ռազմաբազաներին հասանելիությունը, Պենտագոնի պատասխանը սպասեցնել չտվեց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե «անհրաժեշտ լինի» թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը, հայտնում է Haberturk-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»,-  հայտարարել է թուրք առաջնորդը:

«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման ամնհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:

Պենտագոնը մեկնաբանել է ռազմաբազաները փակելու մասին Էրդողանի խոսքը

Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար, ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին նրա ղեկավարության հայտարարությունների ֆոնին երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում Թուրքիայի դերը:

Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:

Բանակի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետ Վարչապետը փուռն է տալիս Արցախի նախագահի թեկնածուներին. Շարմազանով «Հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայ եկեղեցուց». ԲԴԽ նախագահը՝ Գարեգին Բ-ին Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղին. Արայիկ Հարությունյան Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան Նավթի համաշխարհային գները նվազում են Սահմանադրական դատարանի նախագահը դարձել է ընդդիմություն. Փաշինյան ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանն էլ Հայաստանին. քննարկվում է սվոփ համակարգով ՀՀ-ին գազ տրամադրելու հարցը ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը նստած է ատելության ծառի եւ ճյուղի վրա. Շարմազանով Շատ-շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ, որ 2020-ը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի է լինելու. վարչապետ Բռնության կոչեր չպետք է լինեն, խիստ դատապարտում եմ. ավագանու «Իմ քայլի» անդամ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Չինաստանում փողոցում ուշաթափվում են կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ) Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար «Դեռ շատ անելիքներ ունենք». Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր