ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. Օրակարգում ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են եղել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները եւ դեպարտամենտների ղեկավարները:
Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ՝ ժամանակակից մարտահրավերներին հակազդելուն վերաբերող հարցեր:
Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների եւ քննարկումների արդյունքները՝ Էդուարդ Մարտիրոսյանի կողմից դեպարտամենտների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: