Այսօր՝ 20 սեպտեմբերի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հայփոստ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքում աշխատելով որպես  ավագ օպերատոր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91.146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը և օգտագործել իր անձնական կարիքների համար:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:  Վերջինիս կողմից պետությանը  պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա 

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ուշադրություն, վարորդներ. սեպտեմբերի 27-ից ուժի մեջ կմտնի Իշխանությունը չի հասկանում, որ չի կարելի «կարմիր գծերն» անցնել, ատելությունը սարքել լրջագույն գործոն, հակառակ կողմն էլ նույն կերպ պատասխանում է. քաղաքագետը՝ իշխանություն-ընդդիմություն բանավեճի մասին Ստեղծված իրադրությունն ու Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Արտադրողները հայտնվել են ծանր վիճակում. Ավագ Հարությունյանը՝ խաղողի մթերման մասին Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան Ողբերգական դեպք Երևանի կենտրոնում. քաղաքացին մահացել է սարսափելի մահով (տեսանյութ, լուսանկարներ) Մեկ անձի ձեռքում է կենտրոնացվում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը. ՀՅԴ-ն խորհրդակցություն է անցկացրել «Լիվերպուլը» ձեռք է բերել Դիոգու Ժոտային Եթե պետությունը ռիսկեր է տեսնում խաղողի մթերման հարցում, ապա շատ արագ պետք է բանակցի Վրաստանի և Իրանի հետ. Գագիկ Մակարյան Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն Իշխանության հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում. ուղիղ 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. 30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում Լույսի պես աղջիկ. ով էր Շենգավիթ ԲԿ-ումմահացած ծննդկանը, նոր մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ) Փաշինյանի որդու մասնակցությամբ տեսանյութն ու դրա շարունակությունը, մոտակա ներքաղաքական զարգացումներն ու իմ դերը դրանցում (Video) Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը