«Մեր գյուղն է ինչ ուզենք կանենք»՝ ապօրինությունների մեջ թաղված Հովտաշատի համայնքապետը զրպարտում է...
Արինա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս Հովտաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպը բուռն քննարկման առիթ է հանդիսացել: Հիշեցնեմ, որ գյուղապետի մերձավորներն ապօրինի կերպով ներխուժել են սեփականություն հանդիսացող տարծաք, գողացել են ձկնաբուծարանի ձկները՝ ծեծի ենթարկելով ձկնաբուծարանի աշխատակիցներին, խոչընդոտել են լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքին, հասցրել են մարմնական վնասվածքներ և վնացել տեսախցիկը: Ի դեպ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել և նրանց սպառնում է 3-7 տարի ազատազրկում: Ուղակի չեմ կարողանում հասկանալ, թե մարդն ինչ կարգի սանձարձակ պետք է լինի, որ այս ամենից հետո որոշի մի բան էլ զրպարտի այլոց, ասելով, որ այդ տարածքը ապօրինաբար են շորթել: Իմիջայլոց, այդ տարածքը արդեն իսկ 4 տարի է պատկանում է Սեդրակ Առուստամյանին և 2016 թվականից նա հանդիսանում է 100% սեփականատեր: Ի դեպ նշեմ նաև, որ հենց Հովտաշենի համայնքապետն է անձամբ խնդրել, որ Սեդրակ Առուստամյանը գնի բաժնետոմսերը, քանի, որ ինքը պարտքեր է ունեցել:
Պարզապես տարօրինակ է նաև այն փաստը, որ 4 տարի անց գյուղի բնակիչները որոշել են զրպարտանքի միջոցով գրոշներ պոկեն, այն էլ առանց իրավական որևէ հիմնավորման:
Խորհուրդ կտամ Հովիկ Թադևոսյանին, որ այսպիսի խառնաշփոթ ստեղծելուց առաջ անհանգստանա իր կատարած սխալների, ապօրինի գործողությունների համար և գոնե չավելացնի դրանց քանակը: Ցանկանում եմ նշել, որ այս միջադեպից հետո լուրեր են պտտվում, որ վերոնշյալ մարդը իր պաշտոնեական դիրքը չարաշահելով ապօրինի կերպով հողեր է զավթել գյուղի բնակիչներից և շահագործել իր իսկ նպատակների համար:
Վատն այն է, որ այսպիսի զանցանքների մեջ թաղված մարդը փորձում է արատավորել, զրպարտել այլոց, կեղծ տեղեկատվություններ է հրամցնում լրագրողներին, այդպիսով փորձելով իրեն ներկայացնել լավ լույսի ներքո:
Փոս փորողն ինքն է ընկնում փոսը՝ ինչպես և եղավ այս միջադեպի ժամանակ: