Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

2 ՔԿՀ-ում առանձին աշխատակիցների թողտվությամբ թմրամիջոցների ներթափանցման դեպքեր են արձանագրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձին քրեական գործերով արձանագրվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների առանձին աշխատակիցների թողտվությամբ կամ անմիջական մասնակցությամբ տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցների ներթափանցման դեպքեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, դատապարտյալ անձը 2019թ. նոյեմբերի 16-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ստացիոնար կարգով բուժօգնություն ստանալու համար: Դատապարտյալին բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո նրա պահպանությունն իրականացնելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի հրամանով սահմանվել է ժամանակավոր պահակետ՝ նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի՝ որպես  պահախմբի ավագի, և 2 կրտսեր մասնագետի ներգրավմամբ:

Վերջիններս, սակայն, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, մշտական հսկողություն չեն ապահովել դատապարտյալի վարքագծի նկատմամբ. պահախմբի ավագը և անդամներից մեկը իրենց ծառայության ժամին քնել են, ինչից օգտվելով՝ դատապարտյալը բժշկական կենտրոնից դիմել է փախուստի: Արդյունքում ծանր հանցագործության կատարման համար դատապարտված անձը, առանց օրինական հիմքերի, հայտնվել է ազատության մեջ: Նշված դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վերոնշյալ երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, և 2019թ. դեկտեմբերի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկ այլ դեպքում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով որոշում է կայացվել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի 3 աշխատակիցների ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 2019թ. նոյեմբերի 10-ին և 11-ին ընդգրկված լինելով Վաղարշապատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ մի դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահախմբում, վերջինիս խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, մշտական հսկողություն չապահովելով դատապարտյալի վարքագծի նկատմամբ՝ չեն բացառել նրա հաղորդակցումը այլ անձանց հետ, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, հիվանդանոց այցելած ընկերուհուն և ծանոթին թույլատրել են տեսակցել և արգելված իրեր՝ բջջային հեռախոս և ալկոհոլային խմիչք փոխանցել նրան:

Այդ պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատելու և տեսակցելու այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և փոխադրել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Թմրամիջոցը հիմնարկի տարածք անցկացնել չի հաջողվել միայն ՔԿՀ ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվելու և վերցվելու պատճառով:

Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հաճախակի դրսևորումները՝ վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության կողմից այս ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացվող կոշտ քաղաքականության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն վարչության պետի ուղեկցական գրությամբ  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին հասցեագրվել է միջնորդագիր՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը, ՔԿՀ-ներում հանցագործություններ կատարող և դրանցում ներգրավվող ծառայակիցների արարքների հանդեպ աշխատակիցների անհանդուրժողականությունը խթանելու նպատակով նախորդ տարեվերջին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման էր արժանացրել նշված երկու քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների: Ծառայողական պարտքի հանդեպ վերջիններիս դրսևորած արժանապատիվ կեցվածքի շնորհիվ բացահայտվել էին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան