Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպես Պոմպեոն համոզեց Թրամփին սպանել Ղասեմ Սոլեյմանիին

Պետքարտուղար Մայք Պոմպեոն է եղել Դոնալդ Թրամփի՝ բարձրաստիճան իրանցի գեներալին սպանելու որոշման շարժիչ ուժը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աշխատակազմում ունեցած աղբյուրներին։ Այդ գործողությունը բարձր հավանականությամբ ցույց է տալիս Պոմպեոյի կարգավիճակը որպես ազգային անվտանգության ոլորտի ամենաազդեցիկ պաշտոնյայի Թրամփի աշխատակազմում։

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին «մարտադաշտից» հանելը Պոմպեոյի նպատակն էր վերջին 10 տարիներին, ասել են աղբյուրները, որոնք հավաստիացնում են, որ Սոլեյմանիի սպանությունը հենց Պոմպեոյի գաղափարն էր։

Աղբյուրի խոսքով՝ պետքարտուղարն է այդ առաջարկությունը հասցրել Թրամփին։ Պոմպեոն «նա էր, որը փաստարկեց Սոլեյմանիի դեմ»։ Համաձայն Պոմպեոյին մոտ գտնվող բազմաթիվ աղբյուրների՝ պետքարտուղարն իր ողջ կարիերայի ընթացքում հավատացել է, որ Իրանն է ընկած Մերձավոր Արեւելքում բոլոր խնդիրների հիմքում, եւ կենտրոնացել էր Սոլեյմանիի՝ «Իրանի ստվերային հրամանատարի» վրա։

Պետքարտուղարն այնքան էր կենտրոնացած իրանցի գեներալի վրա, որ անգամ փորձում էր Իրանի վիզա ստանալ 2016-ին, երբ կոնգրեսական էր։

Պոմպեոն Ուեսթ Փոյնթի շրջանավարտ է, որը Մերձավոր Արեւելքում ծառայող շատ ընկերներ ունի, եւ կարծում էր, որ Սոլեյմանիի ձեռքերին է հարյուրավոր ամերիկացի զինվորների արյունը։

Աղբյուրը CNN-ին տեղեկացրել է, որ Պոմպեոն ընկերներին ու գործընկերներին ասում էր, թե «չի հեռանա պետական ծառայությունից, մինչեւ որ Սոլեյմանին դուրս չգա մարտադաշտից»։

Աղբյուրները կարծում են, որ հենց Պոմպեոն է ղեկավարում Իրանի վերաբերյալ աշխատակազմի քաղաքականությունը։ Ազգային անվտանգության նախկին պաշտոնյաներից մեկը կարծում է, որ Պոմպեոն այնքան ազդեցիկ է, որ նման է «պետական քարտուղարին, պաշտպանության նախարարին եւ ԿՀՎ տնօրենին միասին վերցրած»։

Այն պահից, երբ նա պետքարտուղար դարձավ, Թեհրանի դեմ «առավելագույն ճնշման» պատասխանատուն էր։ Ապրիլին Պոմպեոն գլխավոր ուժն էր, որը կանգնած էր ԻՀՊԿ-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Թրամփի աշխատակազմի ոչ միանշանակ որոշման հետեւում։ Առաջին անգամ էր, երբ ԱՄՆ-ը մեկ այլ կառավարության մի մասը ճանաչում էր որպես ահաբեկչական կազմակերպություն, եւ դրվեց Սոլեյմանիի սպանության իրավաբանական ռացիոնալացման հիմքը։

Հունիսին, այն բանից հետո, երբ Իրանը խփեց ամերիկյան անօդաչու սարքը, Պոմպեոն հուսահատված էր, երբ նրան չհաջողվեց համոզել Թրամփին ագրեսիվ գործողություններ սկսել Իրանի եւ Սոլեյմանիի դեմ։ Նախագահը վերջին պահին չեղարկեց ԻՀՊԿ թիրախներին հարվածելու որոշումը։

Բայց այս անգամ  իրազեկ շատ աղբյուրների տեղեկացմամբ, Պոմպեոյին հաջողվեց հաղթել նախագահին, հատկապես այն բանից հետո, երբ դեկտեմբերի 27-ին Քիրքուկում հրթիռակոծումից հետո զոհվեց ամերիկացի։

Աղբյուրը Կոնգրեսում հավաստիացնում է, որ ամերիկացու մահը վճռական նշանակություն է ունեցել։ «Եթե ամերիկացին չմահանար, չեմ կարծում, թե ինչ-որ բան կպատահեր»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին