«Ձայնը» նախագծի հաղթող Միշա Գրիգորյանը զուգերգ է կատարել Կիրկորովի հետ (Տեսանյութ)
«Մանկական ձայնը» նախագծի ամենասկանդալային եթերաշրջաններից մեկի հաղթող Միշա Գրիգորյանն Արցախից Մոսկվայում երեկույթներից մեկի ընթացքում երգել է Ֆիլիպ Կիրկորովի հետ։
«Նրան ռուսական էստրադայի արքա են անվանում, իսկ ինփ հաճախ անվանում են ռուսական էստրադայի արքայազն։ Վերջերս երգում էի Մոսկվայի հրապարակներից մեկում, մենք այնտեղ էլ հանդիպեցինք»,- տեսանյութը մակագրել է Միշան։
Արտիստները կատարել են Ֆիլիպի երգացանկից «Я за тебя умру» երգը, իսկ փոփի արքան արտահայտել է հիացմունքը տղայի տաղանդով։
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ