Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մեծ տոնակատարությամբ Զապորոժիեի հայկական համայնքն ամփոփեց 2019-ի արդյունքները (լուսանկարներ, տեսանյութ)

Հունվարի 12-ին՝ Հին Նոր տարվա նախաշեմին, Զապորոժիեի հայ համայնքը ամփոփեց անցած՝ 2019 թվականի արդյունքները: Տոնակատարության 220 հյուրեր անցած տարվա ձեռքբերումների կապակցությամբ շնորհավորեցին մարզիկներին, դպրոցների ուսուցիչներին, ստեղծագործական, ազգային խմբերի ղեկավարներին, երիտասարդական կազմակերպության ակտիվիստներին: Իրենց շնորհակալության խոսքը հայտնեցին ինչպես բարերարներին, այնպես էլ «Զապորոժիեի շրջանի հայերի միության» ակտիվ անդամներին՝ կատարած բազմաթիվ դրական և բարի գործերի համար: Այս մասին իր էջում գրել է «Զապորոժիեի շրջանի հայերի միության» փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանը:
 
«Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ մեր քաղաքում կան բազմաթիվ գաղափարակից ընկերներ, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով նպաստում են տարածաշրջանի զարգացմանն ու կայացմանը: Որովհետև, այնուամենայնիվ, մեր հիմնական նվաճումը երիտասարդ սերնդի զարգացման և դաստիարակության մեջ է» - գրել է Հակոբյանը: 
 
«Զապորոժիեի շրջանի հայերի միության» ղեկավար Արտաշես Սարգսյանը շնորհավորել է ներկաներին՝ Ամանորի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել և մաղթել բեղմնավոր աշխատանք՝ ի շահ համայնքի և Զապորոժիեի շրջանի:
 
Միջոցառմանը մասնակցում էին հասարակական և մշակութային գործիչներ, հյուրեր՝ Դնեպրի, Կամենսկի և Խարկովի հայկական համայնքներից, ովքեր հատուկ շնորհակալագրերի են արժանացել՝ Զապորժիեի շրջանում հայկական մշակույթի և հայ համայնքի զարգացման գործում ցուցաբերած համակողմանի աջակցության և ներդրումների համար:
 
Միջոցառմանը ներկա էին մի շարք պատվավոր հյուրեր: Զապորոժիեի շրջանի մարզային պետական ադմինիստրացիայի զբոսաշրջության, մշակույթի և կրոնի վարչության տնօրեն Վլադիսլավ Մորոկոն, Զապորոժիեի քաղաքապետի խորհրդական Վալերի Էդելեվը, Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Պետրենկոն, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Պավել Մելնիկը, Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավոր, Զապորոժիեի Ազգային տեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Գուգնինը, Սպորտային կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավար Անտոն Կարնաուխը, Օգնության քաղաքային կենտրոնի ղեկավար Դմիտրի Մատյուխինը, Զապորոժիեի շրջանային խորհրդի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Մարչենկոն, քաղաքային խորհրդի պատգամավոր Օլեգ Աֆանասևը, Խարկովի հայ համայնքի ղեկավար Սամվել Խունդամերյանը, Դնեպրի «Վարդուհի» հայկական  մշակութային կենտրոնի տնօրեն Գրետտա Սեդրակյանը, Կամենսկի հայկական համայնքի ղեկավար Ռոման Չոբանյանը, Դնեպրի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» անվան հայկական համայնքի գործադիր տնօրեն Անաիդա Արզումանովան, լրագրողներ և հասարակական գործիչներ:
 
Տոնական երեկոյի կուլմինացիան՝ Զապորոժիեի ազգային վոկալային և պարային խմբերը ներկայացնող երեխաների ելույթներն էին:
 
 
              
 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ