Сегодня: 06 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հովտաշատում միայն համայնքապետն է զբաղված «քցոցիներով» և այլոց ունեցվածքը զավթելով.

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Ամենաթողության համն առած Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը հերիք չէ իր ապօրինի գործողությունների, անօրինական գործունեության համար համարժեք գնահատականի չարժանացավ, դեռ մի բան էլ շարունակում է իրեն ամենասովորական «ռեկետյորի» նման պահել: Բանը հասել է նրան, որ այս ճղճիմ արարածը սկսել է անհարակի ու անտեղի շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը՝ իր կողմից հորինված և հնարած մախինացիաների վերաբերյալ բարբաջանքներին ավելի հնչեղություն ապահովելու նպատակով: Այսօր կրկին անգամ տեղեկանում ենք, որ Հովիկ Թադևոսյանը նորից ներխուժել է Մուլտի Գրուպ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք և աշխատակիցների համար խոչընդոտներ ստեղծել, ընդհուպ փակել է տարածք տանող ճանապարհը: Հիշեցնեմ, որ այս ամենը նախադեպ ունի, դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, նույն Հովիկ Թադևոսյանի հրահանգով, իր մրձավորները ներխուժել էին ձկնաբուծարանի տարածք, ծեծել աշխատակիցներին, ծեծել Կենտրոն հեռուստաընկերության լրագրողին, վիրավորել նրանց արժանապատվությունը, ձկնաբուծարաններից էլ ձեռքի հետ գողություն էին արել: Իրականում այս ամենի վրա լույս սփռելու համար, ներկայացնենք ողջ եղելությունը ամենասկզբից:
2010 թվականին, երբ Հովիկ Թադևոսյանը դեռևս Հովտաշատի համայնքապետ էլ չէր, իր մասնավոր բիզնեսը՝ ձկնաբուծությունը, ավելի զարգացնելու և նոր հեռանկարներ բացելու համար, առաջարկել է Մուլտի Գրուպի տնօրեն Սեդրակ Առուստամյանին ներդրումներ կատարել իրեն պատկանող ձկնաբուծարաններում: Այդպես էլ լինում է, մոտ 5 միլիոն եվրոյի ներդրումներ է կատարվում, ինչի դիմաց այդ ժամանակ Առուստամյանին է փոխանցվում ընկերության 33% մասնաբաժինը: Այդ ընթացքում, մինչև 2016 թվական, չնայած այն հանգամանքին, որ Հովիկ Թադևոսյանն արդեն գյուղապետ է լինում, նա շարունակում է առերևույթ զբաղվել ձեռնարկատիրությամբ, ինչն օրենքը նման պաշտոնյայի համար, արգելում է: Ինչևէ դա իրավապահների խնդիրն է: 2016 թվականին, Սեդրակ Առուստամյանը, ով արդեն ընկերության բաժնեմասերի ժոշոր սեփականատերն էր, հանձնարարում է, որպեսզի խորը աուդիտ անցկացվի ձկնաբուծարաններում՝ ֆինանսատնտեսական իրավիճակը գնահատելու համար: Արդյունքում պարզվում է, որ Հովիկ Թադևոսյանը, կուտակած 500 միլիոն դրամի պարտք է ունենում: Երբ նրան ասվում է, որ պետք է այդ գումարները վերադարձնի, նա հայտարարում է, որ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և պարտքը մարելու դիմաց առաջարկում է իր 33 տոկոս մասնաբաժինը: Սակայն նրա առաջարկն ու պարտքի չափն անահամարժեք են եղել, ինչից ելնելով էլ, Հովիկ Թադևոսյանն առաջարկել է իր մեկ այլ, բոլորովին առանձին ձկնաբուծարանից ևս 34 տոկոս տրամադրել Առուստամյանին: Արդյունքում Սեդրակ Առուստամյանը դառնում է նշյալ ձկնաբուծարանի արդեն 100 տոկոսանոց սեփականատեր, գումարած մեկ այլ ձկնաբուծարանում, որը պատկանում է Թադևոսյանին ևս 34 տոկսոս մասնաբաժին:
Հիմա այսօր էլ, ինչ-որ դրդապատճառներից ելնելով, կամ ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ ինչ-որ մեկի հրահրմամբ, Հովիկ Թադևսոյանը, փորձում է շահարկել արդենԳագիկ Ծառուկյանի անունը, նպատակ հետապնդելով արատավորել նրա բարի համբավն ու անունը: Սակայն Հովիկ Թադևոսյանի նման «մելկիյ ժուլիկը» իր և իր հովանավորների գծած-գծագրած սցենարը չի կարող իրականություն դարձնել, քանզի իրավական և բարոյական տեսանկյունից նրա կողմից ներկայացրած մերկապարանոց հայտարարությունները առ ոչինչ են, օդի մեջ դուրս տված խոսքերի շարան, փուչիկ: Ասենք ավելին, հարցրեք հովտաշատցիներին, թե իրականում ով է Հովիկ Թաևոսյանը, նա շարքային շառլատան է, ով չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, քցել, խաբել ու բնակիչներից հողատարածքներ նէ խլել համայնքում՝ սեփական բիզնեսը մեծացնելու և ծաղկացնելու համար: Սա ևս փաստերով կարելի է արձանագրել, քանի որ բնակիչներից մեկը, բոլորովին վերջերս, նման հաղորդարությամբ էր հանդես եկել լրատվականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Հիմա պարզ է չէ՞, թե համայնքում ինքն իրեն բդեշխ հռչակած ժուլիկ համայնքապետը ինչ կեխտոտ խաղի դերակատարություն է ստանձնել, որը փորձ է արվում ուղղել Գագիկ Ծառուկյանի դեմ: Բայց մի լավ ժողովրդական ասացվածք կա հենց նման դեպքի համար ասված՝ «շունը հաչում է, քարավանը գնում է»:

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении