Հովտաշատի կլյաուզնիկ համայնքապետն ինքն է գյուղացիներից տարածքներ խլել
Մարիամ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել Հովտաշատ համայնքում, որտեղ համայնքապետի ուղեկցությամբ մի խումբ մարդիկ ներխուժել էին այդ նույն համայնքում գտնվող ձկնաբուծարան և ձկներ գողացել, այդքանն էլ դեռ հերիք չէր ծեծի էին ենթարկել անվտանգության աշխատակցին, քաշքշել ու հայհոյել լրագրողների, ովքեր փորձել էին կատարվածը ներկայացնել հանրությանը: Այն հարցին, թե ինչ է կատարվել և ինչու են դիմել նման քայլին, համայնքապետի «մարիոնետկեքը» պատասխանել էին, որ դա իրենց տարածքն է , իրենց ձկնաբուծարանը:
Իսկ իրականությունը հետևյալն է` Հովիկ Թադևոսյանը դեռ 10 տարի առաջ ունեցել է ձկնաբուծարան, և այն ընդլայնելու նպատակով դիմել է Սեդրակ Առուստամյանին, ով էլ իր հերթին 5 միլիոն եվրոյի ներդրում է արել, որի հետևանքով բաժնեմասերի 33 տոկոսը անցել է Առուստամյանին: Արդեն 2016 թվականին, Առուստամյանի հանձնարարականով անցկացված աուդիտից հետո, պարզ է դառնում, որ Հովիկ Թադևոսյանը 500մլն. դրամի պարտք է կուտակել: Պարտքը մարելու համար, Հովիկ Թադևոսյանը Առուստամյանին է առաջարկել այդ ձկնաբուծարանում ունեցած իր 33 տոկոսը և ևս 34 տոկոս մեկ այլ ձկնաբուծարանից, որի սեփականատերը հենց Հովտաշատի համայնքապետն է եղել: Այս ամենը խոսում է այն մասին, որ ձկնաբուծարանը 2016 թվականից պատկանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին, ով հանդիսանում է ձկնաբուծարանի 100 տոկոսանոց բաժնետերը, դա փաստում են նաև բոլոր իրավական փաստաթղթերը: Առավել ուշագրավ հանգամանքը այն է, որ չնայած Հովիկ Թադևոսյանի բռի ու բեսպրեդել գործելաոճին, իրական սեփականատերերը հակված են օրինականության դաշտում լուծել ծագած պրովակացիան, դա ևս կարելի է ենթադրել, թե ով է իրականում ճիշտ, իսկ ով կլյաուզնիկ և շառլատան:
Հովիկ Թադևոսյանը հիմա էլ փորձում է անամոթաբար այս իրավիճակին խառնել նաև Գագիկ Ծառուկյանի անունը, սակայն ամեն ինչ ավելի քան ակներև է և Հովտաշատի համայնքապետը, ով ի դեպ լավ համբավ չունի Հովտաշատում հայտնվելու է իր համար շատ տխուր իրավիճակում: Եվ նրանք պետք է գիտակցեն, որ նման դիրքորոշումով և օրենքին դեմ գնալով ոչնչի չեն հասնի: Ի վերջո 40 օր է տևում չասեմ ում ինչը..