ԵՏՄ քաղաքացիների՝ մշակութային հաստատություններ այցելելու իրավունքները հավասարեցվել են
Եվրասիական տնտեսական միության երկրներից բարեկամներին ավելի հեշտ կլինի հրավիրել, ասենք, Կրեմլի թանգարաններ, Էրմիտաժ կամ Մեծ թատրոն ԵՏՀ վերջանական որոշումից հետո, ինչի մասին տեղեկացրել է ԵՏՀ աղբյուրը մամուլի ծառայությունում, փոխանցում է RG-ն։
Բանն այն է, հիշեցրել են միջազգային կազմակերպությունում, որ մշակութային հաստատությունների տոմսերի միանման գների կիրառումը ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ ԵՏՄ անդամ մյուս պետությունների քաղաքացիների համար սահմանվել է միության իրավունքով»։ Բայց հանձնաժողովի իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ԵՏՄ երկրների մեծ մասում թանգարաններում եւ մշակութային այլ հաստատություններում «կիրառվել են տոմսերի ավելի բարձր գներ միության այլ երկրների, քան սեփական քաղաքացիների համար»։
Ընթացիկ տարում ԵՏՀ եւ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի լիազոր մարմինների համատեղ աշխատանքի արդյունքներով գնային տարբերությունները վերջնականապես կվերացվեն։
«Հանձնաժողովը գործնականում լուծում է միության բիզնեսի եւ քաղաքացիների խնդիրները, եւ մենք հույս ունենք, որ կստանանք ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմամբ շահագրգիռ կառույցների աջակցությունը»,- նշել է ԵՏՀ Ներքին շուկաների, ինֆորմատացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը, նշում են ԵՏՀ-ում։