Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ից սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ դեռ չի ստացել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ չի ստացել: Ընդ որում, պարտադիր պայման է հանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթերում ներառել երկու թերթերում սակագնի սահմանման կամ վերանայման մտադրության մասին հայտարարությունը:

Այս մասին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիաննա Ազիզյանը:

«Այս պահին հանձնաժողովում «Գազպրոմ Արմենիա»-ից մուտքագրված հայտ չկա: Հանձնաժողովը ցանկացած հայտ ստանալուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուսումնասիրի այն: Իսկ սակագնի սահմանման կամ վերանայման վերաբերյալ որոշման դեպքում վերջինս ուժի մեջ է մտնում 30 օր հետո»,-ասաց Ազիզյանը:

Նա նաև նշեց՝ պարտադիր պայման է, որ ընկերությունը 2 000-ից ավելի տպաքանակ ունեցող երկու թերթում և azdarar.am-ում սակագնի սահմանման կամ վերանայման իր մտադրության մասին հայտարարություն տա և այդ հայտարարության ձևը կցի հանձնաժողով ներկայացվելիք փաստաթղթերում: Ազիզյանը պարզաբանեց. այսինքն՝ բնակչությունը պետք է ծանուցվի, որ ընկերությունը պատրաստվում է դիմել հանձնաժողովին: Այդ պահանջը սահմանված է էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման և վերանայման կարգով:

Ազիզյանը վստահեցրեց՝ երբ հանձնաժողով հայտ մուտքագրվի, հանձնաժողովն այս մասին կտեղեկացնի իր կայքում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը ծանոթանան, ներկայացնեն իրենց առաջարկները, ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը:

Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է