Անի Երանյանը, Իրինա Հարությունյանը, Դավիթ Մարդյանը եւ այլք` Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում․ հայկական առաջին սերիալը 4K ցուցադրությամբ
«Շիրազի Վարդը»․ ահա այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որը շուտով 4K որակով հասանելի կլինի Ucom ցանցում գործող ArmeniaPremium-ի բաժանորդների համար։ Հեռուստասերիալի հիմքում իրական պատմություն է։
Գլխավոր հերոսուհին՝ Վարդը, ճակադագրի բերումով հայտնվում է պարսիկ ընտանիքում եւ փոքրուց դաստիարակվում պարսկական սովորույթներով։ Թե հետո ինչ դժվարությունների միջով է անցնում եւ ինչպես է գալիս Երեւան, կտեսնեք հեռուստասերիալի առաջիկա սերիաներում։
Մինչ այդ NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես են անցնում նկարահանումները եւ ովքեր են խաղում նոր հեռուստասերիալում։ Ավելին դիտեք մեր տեսանյութում։