Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Փոշմանեցի, բայց արդեն ուշ էր». Լիլի Սարգսյանի շիկահեր կերպարն ու վերաբերմունքը պլաստիկ վիրահատություններին (ֆոտո)

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր գեղեցկուհի, մոդել Լիլի Սարգսյանն օրերս դիմել է ոճային փոփոխության: Լիլին փոխել է վարսերի գույնը՝ վերածվելով շիկահերի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով մազերը ներկելու որոշմանը, մոդելը խոտովանեց, որ մտավախություն ունեցել է.

«Վարսերս վաղուց էի ցանկանում ներկել, սակայն վախ կար սրտումս, մինչեւ որ եկավ այդ օրն ու միայն վերջին վայրկյանին համաձայնվեցի: Ընթացքում փոշմանեցի, բայց արդեն ուշ էր, իսկ երբ տեսա վերջնական արդյունքը, հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,-ասում է նա ու հավելում,-«Արտաքին փոփոխությանս հետ զգացել եմ նաեւ ներքին փոփոխություն՝ ավելի շատ կանացիություն եմ հիմա նկատում»:

Լիլին ոճային փոփոխություններին, առհասարակ, լավ է վերաբերվում: «Դրանք հարկավոր են, քանի որ հոգնում ես միշտ նույն կերպարում լինելուց: Հաճախակի պետք է դիմել փոփոխությունների»:

Այնուամենայնիվ, հավելում է,-«Շատ կտրուկ փոփոխությունների հաստատ չեմ դիմի: Շատ գունավոր երանգներով չեմ ներկի մազերս, եթե, իհարկե, դա նկարահանման համար չպահանջվի»:

Մոդելը նաեւ վստահ է, որ պլաստիկ միջամտությունների հանդեպ եւս հետաքրություն չի ունենա.

«Իմ արտաքինի համար շնորհակալ եմ Աստծուն: Չեմ կարծում՝ երբեւէ կդիմեմ պլաստիկ միջանմտությունների, քանի որ հենց այսպես եմ ես ժամանակին կարողացել գրավել «Միսս Արմենիա» մրցույթի ժյուրիի անդամներին ու բացի այդ՝ կարծում եմ՝ բնական գեղեցկությունն ավելի է գնահատվում: Ասեմ ավելին՝ շատերը կարծում են, թե ես վիրահատության եմ դիմել. դա այդպես չէ, բայց, իհարկե, նորմալ եմ վերաբերվում նման հարցերին»:

Ի դեպ, ոճային փոփոխությունների հարցում Լիլին հաճախ խորհրդակցում է քրոջ՝ Աննայի հետ, որը եւս մոդել է.

«Մենք հաճախ ենք հագնում նույն զգեստները, հագուստ գնելիս կամ որեւէ փոփոխության դիմելիս միշտ միմյանցից խորհուրդ ենք հարցնում. գրեթե նույն ճաշակն ունենք: Հիմնականում քույրիկս է խորհուրդներ լսողի դերում լինում, բայց ինքս էլ նրան այդ հարցում չեմ զիջում»:

Այժմ Լիլին զբաղված է ուսմամբ, նաեւ աշխատում է: Իսկ միջազգային մրցույթներին մասնակցելու առաջարկներն այս շրջանում չի դիտարկում.

«Միջազգային մրցույթների մասնակցեու առաջարկներ կան, բայց այս պահին չեմ ցանկանում մասնակցել: Իհարկե, հետագա մասնակցության միտք կա, բայց առայժմ չեմ խոսի դրա մասին»:

Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան