Զինվորի վիճակը ծանր է, բայց բժիշկները հրաշագործ են ուղղակի. Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՊԲ ստորաբաժանումներից մեկում վիրավորում ստացած զինվորի վիրահատությանը.
«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»: