Այսօր՝ 28 փետրվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արդեն նոր գաղափարներ ունենք ներդրած ԵԱՏՄ-ում. Նիկոլ Փաշինյան

ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ում պատրաստվո՞ւմ է հանդես գալ նոր նախաձեռնությամբ.

«Մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում շատ ակտիվ շարունակել աշխատել, որովհետեւ կարծում ենք, որ այս մեկուկես տարվա մեր փորձը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ում իսկապես շատ չօգտագործված պոտենցիալ կա։ Ասեմ, որ ԵԱՏՄ-ն դիտարկում ենք նաեւ երրորդ երկրների հետ մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու համատեքստում, որովհետեւ կարծում եմ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելը նաեւ Հայաստանի ներդրումային գրավչությունը կոնկրետ դեպքերում էականորեն ավելացնում է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր գաղափարներից մեկն այն է, որ ԵԱՏՄ տնտեսական-բիզնես ֆորում տեղի ունենա՝ ամեն տարվա գագաթնաժողովը նախագահող երկրի մայրաքաղաքում։

«Ոսկերչության նախաձեռնությունը նույնպես շատ կարեւոր է։ Առաջարկում ենք՝ եկեք, ստեղծենք հատուկ ԵԱՏՄ դրոշմակնիք, եւ ԵԱՏՄ տարածքում արտադրված բոլոր ոսկերչական արտադրանքները կրեն այդ դրոշմակնիքը, եւ դա լինի մեր համատեղ բրենդը։ Մեզ դա կօգնի, որ արտաքին շուկաներում ավելի մեծ հաջողությամբ եւ կոնսուլիդացված գործենք»։

«Ռոմա»-ն Եվրոպայի լիգայի հաջորդ փուլում է (տեսանյութ) Բաղրամյան պողոտայում KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց Վարչապետ Փաշինյանը ցուցադրել է հպարտ անձնագրի «սահմանային հատումների» էջը (լուսանկարներ) Երևանում 27-ամյա երիտասարդը Hyundai-ով ոստիկանական ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել է փախուստի Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները Ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Instagram-ում, տեղեկացրել եմ ոստիկանությանը․ Մակունց Լոս Անջելեսում բնակվող հայուհին հարձակում գործելու համար կազատազրկվի 8 տարով (տեսանյութ) Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը Հայտնի են չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքներն ու իրական մեղավորը Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները «Երևան» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 700 հազար դրամով և հեռացվել Հայաստանի բարձրագույն խմբից Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը Եթե կորոնավիրուսը վտանգավոր չի՝ Իրանի հետ սահմանն ի՞նչի փակեցիք․ Մենուա Հարությունյան Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից Արսեն Թորոսյանը՝ դասապրոցեսը դադարեցնելու մասին 18 պլյո՞ւս ա, թե՞ ռեանիմացիա, ինչի՞ են կամերաներ դրել. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակիցների բողոքը 2019-ին ճանապարհային երթևեկության անվտանգության իրավախախտման մոտ 2 միլիոն դեպք է եղել. ՃՈ պետ Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է Պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան Կառավարությունը միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագիրն անտեսում է. պատճառը ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է Ինչպես է ձևավորվում ատելության խոսքը Մահացել է Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրենը. Հրանտ Բագրատյանի գրառումը Բանակում այս նոր զոհերը նաեւ նոր իշխանության խղճին են. սա հիվանդագին թավիշի հետեւանքն է. Նինա Կարապետյանց Քարաթափում Կապանում. փրկարարները սահմանազատել են տարածքը