Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 103-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու համար: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, վիճարկվող նորմերը ներկայումս դատարաններին հնարավարություն են տալիս քրեական գործը մեղադրողին վերադարձնել այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին: 

Խոսքն այն պահանջների մասին է, որոնք վերաբերում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների մեղադրող կամ արդարացնող բնույթին, վերաբերելիությանը, ապացուցողական արժեքին, որոնք գնահատման ենթակա են ոչ թե քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում, այլ դատական ակտ կայացնելիս: 

Դիմումում նշվել է, որ չնայած վիճարկվող նորմերը դատախազի համար սահմանում են մեղադրական եզրակացության թերությունները շտկելու պարտականություն, սակայն սահմանված չէ վերջինիս կատարման դատավարական կարգ, ավելին, դատախազը մեղադրական եզրակացություն կազմելու, ուստի և վերակազմելու լիազորություն չունի, ինչի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատարանի պահանջի կատարումը: Բացի այդ, վիճարկվող դրույթները հնարավորություն չեն տալիս բողոքարկել քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի անհիմն և անօրինական, ուստի և կատարման ոչ ենթակա որոշումը: Դա հանգեցնում է դատական քննության նախապատրաստելու փուլում քրեական գործով վարույթի արգելափակման: 

Վերոգրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի ներկայիս նորմերը չեն ապահովում արդար դատաքննության հիմնարար իրավունքի՝ դատարանի անկողմնակալության, մատչելիության և ողջամիտ ժամկետի իրացումը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և խոչընդոտում են ՀՀ դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական լիազորության իրականացմանը:

loading...
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ