Փրկարարները Դավիթաշենի կամրջի տակ, գետից դուրս են բերել 32-ամյա երիտասարդի դին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին: