Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա. Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ. մարմնավաճառն իրեն «էլիտար» է համարում

Հայաստանում ուրիշ ոչ մի աշխատանքով, ըստ մարմնավաճառների, ամսական 600 դոլար չես վաստակի, եթե մեջք չունես: Նառան ամսական «քնած» 600 դոլար աշխատում է, բայց՝ իր առողջության հաշվին. ներկայումս նա մի քանի սեռավարակ ունի եւ դրանց դեմ բուժվում է: Լիլոն նույնիսկ չէր հիշում, թե որերորդ դասարանում է սովորում իր տղան: Նա անգամ ժամանակ չի ունենում՝ որդուն դպրոց տանելու. տատն է տանում: 40-ամյա Օսանը հայ տղամարդկանցից զզվում է: Նա միայն պարսիկներին է իր մարմինը վաճառում: Ռիտան իրեն «էլիտար» մարմնավաճառ է համարում: Նա նախընտրում է տարիքով կլիենտների: Այս մարմնավաճառներն իրենց «էլիտար» չեն համարում: Նրանք պատրաստ են սեռական կապի մեջ մտնել անգամ 3000 դրամով: «19 տարեկան չկայի, երբ մորս ծանոթներից մեկն ինձ բռնաբարեց: Դրանից հետո բոլորից զզվում էի, ամենից շատ՝ մորիցս: Փոխանակ մայրս ինձ օգներ՝ մի բան էլ մեղադրեց, ասում էր. եթե չուզեիր՝ էդպես չէր լինի: Ես դեռ դպրոցական էի, երբ մեր տուն մեծ ձյաձյաներ էին գալիս, մորս ընկերներն էին: Էդ ձյաձյաներից բացի, ուրիշ բան իմ կյանքում չեմ տեսել»,- 20-ամյա Մառան այսպես ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է դարձել մարմնավաճառ: Նա թեեւ այդ գործում դեռ սկսնակ է, բայց այժմ իր կյանքը մարմնավաճառությունից դուրս այլ կերպ չի պատկերացնում: Մառան իր հորը չի ճանաչում, նրա պատմելով՝ «Սկի մերս էլ չի իմանում՝ ումից եմ ես ծնվել: Համարյա ամեն օր մերս ասում էր՝ գնում եմ գործի, ես միայն 8-րդ դասարանում եմ հասկացել՝ որտեղ ու ինչ է նա աշխատում, դուռը դրսից փակում էր վրես, ասում էր՝ քնի, ինձ մի սպասի: Չէի էլ նկատում, թե որ ժամին էր տուն գալիս: Ըտենց, մեկից ծնված կլինեմ»: Մառան իր մոր «մասնագիտությունից» նախկինում շատ է ամաչել, հիմա իր համար մարմնավաճառությունը նույնն է, ինչ, ասենք, ինժեներությունը. «Առաջ ամենաշատը նեղվում էի նրանից, որ դասընկերներս ինձանից յան էին տալիս, հետս չէին շփվում: Ես դասերից շատ էի բացակայում, բայց մորս հեչ պետքն էլ չէր: Կամ տանը չէր լինում, կամ էլ՝ խմած-քնած էր լինում: Ինձնով, իմ խնդիրներով չէր զբաղվում»: Մառան մի քանի անգամ սիրահարվել է, փորձել է ընտանիք կազմել, սակայն ամեն անգամ, երբ սիրած տղաներին նա անկեղծորեն խոստովանել է, որ կույս չէ, որ իրեն բռնաբարել են՝ այլեւս նրան լուրջ չեն ընդունել, օգտագործել են ու դեն նետել. «Ո՞վ կսիրի բռնաբարված աղջկա՝ ոչ մեկը, ես էդ շատ լավ հասկանում եմ, հիմա, եթե ուզենամ էլ՝ ուրիշ գործով չեմ կարա զբաղվեմ: Ես հո չէի՞ ուզում մայթերին կանգնել ու էստի համեցեք անել: Ուղղակի սա միակ ձեւն ա՝ գլուխս պահելու»: Մառայից ավելի փորձառու մարմնավաճառ է Ռիտան: Նա 29 տարեկան է ու արդեն 5 տարի է՝ իր «մարմնական» ծառայություններն է առաջարկում տղամարդկանց: Թե ինչու է դարձել մարմնավաճառ՝ Ռիտան կապում է միայն ու միայն բախտի հետ: «Թախտից փախնես, հո բախտից էլ չես փախնի»,- սա նրա նշանաբանն է: Ի տարբերություն Մառայի՝ Ռիտան ոչ թե կյանքի բերմամբ է իր մարմինը վաճառում, այլ՝ փողի համար. «Առաջին անգամ ընկերուհիս տարավ իրա ծանոթ տղամարդկանց մոտ, մեկ-երկու՝ տեսա, որ ձեռս լավ փող ա գալիս, սկսեցի շուտ-շուտ գնալ: Փողի կարիքից դրդված եմ գնում, էլի, հո հավեսի համար չեմ անում»: Ռիտայի ընտանիքը ժամանակին լավ է ապրել, հանկարծ գործերը հաջող չեն ընթացել, եղբայրն է մահացել, մայրը հիվանդացել ու ընտանիքի ծախսերը մնացել է նրա վրա: Բացի հիվանդ մորից, քրոջն ու քրոջ երեխային էլ է Ռիտան պահում: Մեր հարցին ի պատասխան՝ չե՞ս ուզում ընտանիք կազմել, նա սկսեց ծիծաղել. «Ես արդեն ամուսնացած բաժանված եմ, դրանից հետո հազիվ մեկին սիրահարվել էի, լավ, խելոք տղա էր, իրա հետ ինձ իսկական կին էի զգում, բայց՝ չստացվեց, իրա ծնողները չթողեցին ամուսնանանք, ասում էին՝ իբր մաքուր չեմ»: Ռիտան իրեն «էլիտար մարմնավաճառ» է համարում, քանի որ փողոցում չի կանգնում, նա իր հաճախորդներին «որսում» է սրճարաններում: Այս մարմնավաճառուհու հետ 1 ժամ կենակցելն արժե նվազագույնը 20 հազար դրամ. «Ես էն մայթերին կանգնող բ…..երից չեմ, դրանք բոլորը մենթերի հետ են կապված: Ես իմ համար գնում եմ, կաֆեում նստում, սպասում եմ: Մարդիկ են գալիս, դե, արդեն շարժուձեւից ջոկում են, թե ով եմ, մոտենում են, խոսում են, հյուրասիրում են, գին ենք պայմանավորվում, եթե ձեռ տալիս ա՝ գնում եմ: Կլիենտի հետ ես ինձ ապահով եմ զգում՝ մենակ էն ժամանակ, երբ իմ իմացած հյուրանոցն ա տանում, կաֆեին կպած մի հատ հյուրանոց կա՝ միշտ ըտեղ եմ գնում»: Ռիտան ոչ սրճարանատիրոջ, ոչ էլ հյուրանոցի տերերի հետ պայմանավորվածություն չունի: Ըստ նրա, սրճարաններում իրեն գրկաբաց են ընդունում, որովհետեւ դրանից սրճարանի բիզնեսն էլ է մեծանում. ավելի շատ այցելուներ են ունենում: Ռիտան իր պարտնյորներին ընտրում է՝ ըստ իր ճաշակի եւ ամեն պատահածի հետ սեռական հարաբերության մեջ չի մտնում: Եթե հաճախորդն իրեն չափից դուրս լկտի է պահում՝ անկախ նրա վճարած գումարից, մարմնավաճառուհին հրաժարվում է նրան իր մարմինը վաճառել. «Տղամարդ կա՝ հանվում ա՝ զզվելս գալիս ա: Իսկ եթե ինձ կլիենտը դուր ա գալիս՝ գինը հարմարացնում եմ: Մի անգամ մի հատ ջահել, ֆիրմա ավտոյով մեկը մոտեցավ ինձ, լավ էլ գին առաջարկեց, բայց զզվելս եկավ դրանից, չգնացի դրա հետ, հետո կողքի սեղանից մի հատ հավեսով ձյաձկա մոտեցավ, շատ կայֆոտ դեմք էր, քեֆս բերեց, երբ նրան ասեցի՝ ժամը մինիմում 20.000 դրամ ա, ասեց՝ էդքան չունեմ, բայց քանի որ դուրս շատ էր եկել՝ քչով էլ համաձայնվեցի»: Ռիտային ավելի շատ տարիքով տղամարդիկ են դուր գալիս: Նրա բացատրելով՝ «Նրանք փողը տալիս են, բայց ոչ մի բան չեն ուզում ինձանից, նստում ենք, զրուցում ենք, խմում ենք, կյանքից ենք խոսում՝ ժամն անցնում ա»: Ռիտան մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե իրեն լավ աշխատանք առաջարկեն՝ այլեւս մարմնավաճառությամբ չի զբաղվի: Նրա պատկերացմամբ՝ լավ աշխատանքն ամսական 500 դոլարանոց աշխատավարձ ապահովող գործն է: Դրանից ցածր վարձատրությամբ նա որեւէ այլ տեղ չի աշխատի. «Արդեն սովորել եմ, ուրիշ գործ չեմ պատկերացնում, ի՞նչ պիտի աշխատեմ, որ կարողանամ էսքան փող առնեմ: Պահ ա գալիս, որ ինքս ինձանից զզվում եմ, բայց ի՞նչ անեմ, ոչ մի մասնագիտություն չունեմ: Ուզում եմ փող հավաքեմ, գոնե մի հատ փոքր խանութ բացեմ»: Այլ աշխատանք խնդրելու նպատակով Ռիտան ժամանակին դիմել է պաշտոնյաներից մեկին. «Մտել եմ մոտը, ասում եմ՝ լյուբոյ գործ կանեմ, դաժե հավաքարարի գործ էլ կանեմ: Սաղ կյանքս պատմեցի՝ հանել ա 5000 դրամ ա տալիս, ինչի՞ս ա պետք, թքած ունեմ իրա տված փողի վրա, ինձ գործ էր պետք, էն էլ ասեց՝ ոչ մի բանով չեմ կարող օգնել»: Ի տարբերություն Ռիտայի, մեզ հետ զրուցած մյուս մարմնավաճառուհու՝ Նառայի մտքով էլ չի անցել որեւէ պաշտոնյայի դուռը թակել ու նրանից աշխատանք փնտրել: Նա, բացի մարմնավաճառությունից, որեւէ այլ աշխատանքի կարիք չունի: 36 տարեկան է եւ արդեն 10 տարի է՝ այդպես է փող աշխատում. «Ամիսը քնած 600 դոլար աշխատում եմ: Ուրիշ էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ էսքան փող ունենամ: Հավաքարա՞ր: Հենա մորքուրս աշխատում ա, մի հատ մեծ օբյեկտ ա մաքրում, օրական սվոլոչները 1000 դրամ են տալիս: Գործից հետո տուն է գալիս, ձեռները դողում են: Ամբողջ կյանքում աշխատել ա ու հիմա փող չունի, որ գոնե բժշկի գնա: Ես տենց չեմ ուզում ապրել»: Նառան մասնագիտությամբ տեխնիկ-ճարտարապետ է, բայց երբեւէ իր մասնագիտությամբ չի աշխատել: Ամուսնուց բաժանվելուց հետո նա մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մատուցողուհի է աշխատել, բայց քանի որ վաստակած գումարը նրան չի բավականացրել՝ սկսել է մարմինը վաճառել. «Ոչ կարում էի լավ ուտել, լավ հագնվել, ոչ էլ երեխա պահել»: Նառայի որդին այժմ 17 տարեկան է, սովորում է քոլեջում: Երբ հարցրինք՝ տղադ թողնո՞ւմ է, որ այդկերպ փող վաստակես, հասկանո՞ւմ է, թե դու ինչով ես զբաղվում՝ Նառան պատասխանեց. «Հիմիկվա էրեխեքն ամեն ինչ հասկանում են, բայց ճարն ի՞նչ: Ի՞նչ կարա ասի: Կարեւորը՝ իրան լավ եմ պահում, 50 դոլարանոց կոշիկ եմ առնում, էլ ուրիշ ի՞նչ պիտի աշխատեմ, որ ըտենց իրան պահեմ»: Այս մարմնավաճառի հաճախորդները հիմնականում պարսիկներն են: «Հիմա չաղացել եմ, էլ պարսիկներն ինձ չեն հավանում, ու նրանց համար հիմա պրոստը որպես գիդ եմ աշխատում: Էնքան եմ շփվել պարսիկների հետ, որ լեզուն լավ սովորել եմ, որպես թարգմանիչ իրանց հետ գնում եմ Սեւան, Գառնի»: Բացառապես միայն պարսիկ հաճախորդների համար է աշխատում նաեւ Օսանը: Նրա ծառայությունների 1 ժամը նվազագույնը 100 դոլար է. «Դրանից պակաս տան՝ չեմ գնա»: Թե ինչու է միայն պարսիկներին սպասարկում՝ Օսանն այսպես բացատրեց. «Հայերը շատ կոպիտ ու զզվելի են: Մտածում են, որ էս գործին ենք, փող են տալիս, ուրեմն ինչ ուզեն՝ մեր հետ կանեն: Իսկ պարսիկները շատ բարեհամբույր են: Մի հատ հիմնական պարսիկ կլիենտ ունեմ, ամեն Հայաստան գալուց ինձ մի բան բերում ա: Պարսիկները համ ինձ լավ են վերաբերվում, համ էլ լավ փող են տալիս: Ինձ ասում են՝ խանում Օսան, քեզ ի՞նչ հյուրասիրեմ: Նստացնում են, իրենց ձեռքով չայ սարքում ու հյուրասիրում»: Օսանը 40 տարեկան է:

ԶՊՄԿ-ի վերջին 10 տարվա միայն 1-ին եռամսյակներում վճարած հարկերի դինամիկան Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան