Վթարի հետեւանքով 5 տարեկան երեխա է մահացել
Հունվարի 29-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 29-ամյա վարորդը եւ 26-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։