ԵԽԽՎ-ում ադրբեջանցին պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԽԽՎ-ում քննարկվում է Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը։
Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, որն ասելիք չուներ, մեղադրեց իսլանդացի զեկուցողին Ադրբեջանին նվաստացնելու համար, հայկական պատվիրակության անդամներին մեղադրեց ելույթ ունենալու համար, ապա պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին»: