Մահացել է օպերային երգչուհի Միրելա Ֆրենին
Իտալացի օպերային երգչուհի, սոպրանո Միրելա Ֆրենին 84 տարեկանում մահացել է իր հայրենի Մոդենում: Երգչուհու մահվան պատճառն է երկարատեւ հիվանդությունը, հայտնում է Il Messaggero-ն:
Պարբերականը նշում է, որ Ֆրենիի դեբյուտը տեղի է ունեցել 1955 թվականին Միկաելայի դերով («Կարմեն» օպերա): Իր կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել «Լա Սկալայում (Միլան), Մետրոպոլիտեն օպերայում (Նյու Յորք), «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում (Լոնդոն), Մեծ թատրոնում (Մոսկվա) եւ շատ այլ բեմերում: