Сегодня: 01 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

IQOS-ի օգտագործումը ռուսկան ռեստորաններում. Կողմ և դեմ դիրքորոշումներ

IQOS-ի օգտագործումը ռուսկան ռեստորաններում. Կողմ և դեմ դիրքորոշումներ։
Ռուսական մամուլն անդրադարձել է ռուսկան ռեստորաններում IQOS-ի օգտագործմանը և հարցում անցկացրել՝ պարզելու, թե ինչու են վերջիններս կողմ կամ դեմ իրենց տարածքում IQOS օգտագործելուն, և որոնք են փաստարկները կամ առարկությունները։ Սկզբնաղբյուրը այստեղ։
Որոշ ռեստորաններում հյուրերին թույլատրված է օգտագործել ծխախոտի տաքացման համակարգեր, մինչդեռ որոշ ռեստորաններ մարդկանց դուրս են հրավիրում: Փորձենք հասկանալ, թե ինչու՞ է այդպես և որտե՞ղ է ճշմարտությունը:

IQOS-ը ծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգ է: Դրա օգտագործման ընթացքում այրման գործընթաց տեղի չի ունենում, բացակայում է մոխիրը, ծխի փոխարեն գոլորշի է արտազատվում: Սիգարետի նման կպչուն հոտ չի առաջանում. այն տարբերվում է և զգալիորեն ավելի թույլ է։
Փակ տարածքներում ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործման դեմ Ռուսաստանում ուղղակի արգելք չկա, գործընթացը կարգավորվում է տվյալ ռեստորանի կամ բարի ներքին կանոններով: Այդ պատճառով որոշ ռեստորաններ իրենց մոտ տեղադրում են «IQOS friendly» նշաններ և թույլ են տալիս օգտագործել էլեկտրոնային համակարգը սրահներում, իսկ մյուսները չեն ողջունում IQOS-ի օգտագործումը իրենց տարածքում: Մենք զրուցեցինք երկու կողմերի հետ էլ:
IQOS FRIENDLY ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

ՆԱՏԱԼԻԱ ՄԻՏՉԻՆԱ, BEER FAMILY PROJECT ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԵՆ
 - «Մենք անցյալ ձմռանը թույլատրեցինք IQOS-ի օգտագործումը: Երբ հայտնվեց այս սարքը, մենք հասկացանք, որ դա կարող է լինել հաճախորդների նկատմամբ հոգատարությունն արտահայտող գերազանց ժեստ, որը մեզ կազատի հյուրերին -20 ջերմաստիճանի պայմաններում դրսում ծխել հրավիրելու անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ IQOS—ը զերծ չէ ռիսկերից։ Սեղանների վրա մենք ունենք «IQOS friendly» ցուցանակներ: Եվ մենք նախազգուշացնում ենք մեր հյուրերին, որ եթե նրանց կողքին նստեն երեխաներ կամ լինեն դժգոհություններ, ապա նրանք ստիպված կլինեն դադարեցնել IQOS-ի օգտագործումը։ Սրա նկատմամբ բոլորի վերաբերմունքը շատ դրական է։
Մենք Ռոսպոտրեբնադզորից հարցրել ենք IQOS-ի օրինականության մասին: Նրանք չունեն հստակ պատկերացում այն մասին, թե ինչպիսի օրենսդրական ակտեր պետք է կիրառել այս իրավիճակում: Ծուխ չի արտազատվում, գրեթե ոչ մի հոտ չկա: Սա շատ նուրբ պահ է և կարծում եմ, նախաձեռնող մարմինները դեռևս չեն կարողանա դա բացատրել»:

ՍԵՐԳԵՅ ԶՈՒԲԿՈՎ, PALM BRASSERIE ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ:
«IQOS- ի նկատմամբ լոյալ լինելը այնպիսի անհրաժեշտություն է, որն առաջացավ բարերում ծխելու արգելքի պատճառով: Մեզ համար ամենակարևորը մեր հյուրերի հարմարությունն է, ովքեր այլևս ստիպված չեն ծխել դրսում, հատկապես վատ եղանակային պայմաններում: Իհարկե, ամեն դեպքում մարդիկ նկատում են գոլորշին, ուստի այցելուներին նախ հարցնում ենք, թե արդյո՞ք նրանք դեմ չեն, եթե կողքի այցելուն IQOS օգտագործի։ Եվ ըստ այդմ մենք այնպես ենք նրանց տեղավորում սրահում, որպեսզի բոլոր հյուրերին հարմար լինի: Այնպես որ, բացասական կողմերի մենք երբեք չենք հանդիպել»:

ՍԻԴ ՖԻՇԵՐ, THE HAT GROUP-ի համասեփականատեր
- «Մեր բարում այսպիսի մի օրենք կա. արեք այն, ինչ ցանկանում եք, եթե դա չի խանգարում ուրիշներին: Ընդհանուր առմամբ, հենց սա է սահմանում մեր վերաբերմունքը IQOS-ի նկատմամբ: Եթե այն չի խանգարում, ուրեմն թույլատրված է. The Hat-ում, «Аптека» -ում և «Общества анонимных дегустаторов» -ում մենք IQOS friendly ենք: Ընդհանուր առմամբ սիգարետ ծխելը ոչ թե ճաշի սեղանի շուրջ, այլ բարի մյուս կողմում՝ հին և հարգալից ավանդույթ է և ես ուրախ կլինեմ այն վերակենդանացնել, բայց ցավոք, դա մեր քաղաքում արգելված է »:

ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ
ՆԱԴԵԺԴԱ ԴՐՈԲԻԼԿՈ․ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ
- «Արդեն մի քանի տարի է, ինչ «Քաղաքացիների առողջության պաշտպանությամ մասին» դաշնային օրենքը արգելում է ծխելը ռեստորաններում, բարերում և սրճարաններում։ Սակայն սահմանափակումը չի վերաբերվում ծխախոտը փոխարինող այլընտրանքային միջոցների օգտագործմանը: Այսպիսով, օրենքը չի արգելում հանրային սննդի հաստատություններում IQOS տաքացման համակարգի օգտագործումը: Եվ ես կարգավորող մարմիններից այլ ձևի մեկնաբանման չեմ հանդիպել:
Կարծում եմ, որ IQOS-ի ամենուրեք օգտագործումը թույլատրելու կամ առանձին գոտի ստեղծելու որոշումը կայացնելիս, հաստատության սեփականատերը պետք է հաշվի առնի իր այցելուների պրոֆիլը: Օրինակ, այն բարերում, որտեղ տարիքով մեծ հանդիսատես է գալիս լարված աշխատանքային օրից հետո հանգստանալու՝ տրամաբանական է, որ այցելուներին հնարավորություն ընձեռվի օգտագործել IQOS: Սա կարող է դառնալ որոշակի մրցակցային առավելություն և հնարավոր է նաև ներգրավի լրացուցիչ այցելուներ: Մանկական սրճարանների դեպքում դա անընդունելի է: Ամեն դեպքում IQOS-ի գոլորշին պարունակում է նիկոտին և նման արտադրանքը նախատեսված է միայն չափահաս ծխողների համար»:

ԳԱՍՏՐՈՆՈՄԻԱՆ ԱՌԱՆՑ IQOS-ի
ԻԳՈՐ ՄԵԼՑԵՐ, LA PERLA, LA PERLA NERA, LA PERLA SEAFOOD BAR, PETROV-VODKIN սեփականատեր։ 
- «Մեր ռեստորաններում IQOS-ի օգտագործման արգելքի երկու հիմնակա ն պատճառ կա: Նախ, մեր հայեցակարգը հիմնված է գաստրոնոմիայի վրա, ուստի հյուրը պետք է զգա ճաշատեսակների և գինիների ամբողջական բույրը: Երկրորդ պատճառն այն է, որ մեր օդաքարշը բավարար ուժեղ չէ, որպեսզի անմիջապես վերացվեն կողմնակի հոտերը: Օրինակ, բարձր առաստաղներ ունեցող ռեստորաններում առաջարկվում է նաև նարգիլե, հետևաբար IQOS-ը խոչընդոտ չէ:
Մեզ հազվադեպ են հարցնում IQOS-ի մասին, ըստ ամենայնի, ունենք հյուրերի նման թիրախային լսարան: Ամեն դեպքում, հյուրերի հարցին ի պատասխան, երբ մերժում ենք IQOS-ի օգտագործումը, ոչ ոք չի առարկում, քանզի մենք բացատրում ենք, թե ինչու ենք արգելում սարքի օգտագործումը»:

ՎԱԼԵՆՏԻՆԱ ԻՈՍՏ, 《ITALY GROUP》ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ.
- «Մենք միշտ հոգ ենք տանում մեր հյուրերի մասին, ճաշատեսակների համի մասին և ձգտում ենք ապահովել, որ դահլիճում չլինեն կողմնակի հոտեր, որոնք կարող են խանգարել հյուրերին՝ վայելելու ռեստորան այցելությունը: Հետևաբար, մենք թույլ չենք տալիս օգտագործել IQOS, նույնիսկ այն պայմանով, որ հարակից սեղանների առջև հյուրեր չկան: Ի վերջո, այցելուները կարող են գալ ցանկացած պահի»:


ԱՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՈՎ, «ԱՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԻ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ» ԽՄԲԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
- «Իմ առաջին Probka ռեստորանի հայտնվելու պահից, այնտեղ ծխելն արգելված էր: Դա հանրային վայրերում ծխելու արգելքից գրեթե 10 տարի առաջ էր: Ինչու՞ եմ այդպիսի որոշում կայացրել: Ինձ պարզապես դուր է գալիս, երբ ռեստորանում թարմ թխված հացի կամ թարմ եփված սուրճի հոտ է գալիս։
Ես օրենքների և կանոնների պարզության կողմնակից եմ, որպեսզի հեշտությամբ հնարավոր լինի դրանք հիշել և դրանց հետևել: Ես հասկանում եմ, որ IQOS-ը չունի ծուխ և չունի հոտ, բայց ամեն դեպքում դրա օգտագործումը արգելված է նաև ինքնաթիռում: Մենք այնպես ենք նախագծված, որ սահմանափակումներով արգելքները չեն գործում: Աշխատակիցների մտքում հնարավոր չէ ստեղծել նմանօրինակ բանաձև. «Ընդհանրապես այս կամ այն արարքը արգելված է, բայց եթե գործերը այսպես են գնում, ապա կարելի է»: Բացի դրանից, ցանկացած արգելքի, եթե այն հիմնավորված և ողջամիտ է, մարդկանց մեծամասնությունը հարգանքով է վերաբերվում:
Ես շատ ճկուն մոտեցում ունեմ, և ընդունում եմ, որ որոշ պայմաններում մենք կարող ենք թույլատրել IQOS-ի օգտագործումը։ Բայց դրա համար ինձ անհրաժեշտ են բավականին համոզիչ փաստարկներ»:

Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.