Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալն է․ Դավիթ Հարությունյան
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի առաքելությունն աշխատանքի չգնալ, բայց բարիքներից օգտվելն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նաև նշեց, որ ՍԴ դատավորները չեն ընկրկի․
«Չեմ ենթադրում, որ ՍԴ դատավորները, որոնք ըստ իս զգացել են իրենց առաքելությունը և իրենց պարտքը Հայաստանի առջև, նրանցից որևէ մեկը կգնա այդ քայլին։
Գրեթե բոլորին ճանաչում եմ՝ անձամբ։ Չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի»։
Հարությունյանը նաև կարծիք հայտնեց, որ ՍԴ դատավորները ոչ թե պայքարում են, այլ ընդամենը կատարում են իրենց առաքելությունը։