Սորոսականներն այցելել են Ազգային ժողով (ֆոտո)
Փետրվարի 13-ին Ազգային ժողով են այցելել Սորոսի հիմնադրամի հայկական մասնաճյուղի ներկայացուցիչները:
Նրանք Ազգային ժողովի նիստերի դահլիճ են մտել այն պահին, երբ քննարկվում էր հակածխախոտային օրինագիծը, այնտեղ են մնացել մի քանի րոպե եւ հեռացել:
Մասնակիցների թվում էր նաեւ «Ռեստարտ» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: