Բակո Սահակյանը կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է
կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը պարգեւատրել է ռեժիսորին «Վաչագան Բարեպաշտ» մեդալով՝ բարձր գնահատելովնրա գործունեությունն Արցախյան գոյամարտի կինոտարեգրության ստեղծման գործում: