Անհայտ վանդալներն այլանդակել են Սուրբ Վալենտինի օրվա թեմայով Բենքսիի աշխատանքը
Անհայտ վանդալները այլանդակել են սթրիթ-արթի նմուշը, որը Բենքսին ստեղծել էր Բրիստոլում տան պատին, գրում է The Guardian-ը։
Մասնավորապես, նրանք վարդագույն ներկով գրառում են կատարել աղջկա վրա, որը պարսատիկով ծաղիկներ է կրակում։
Աղճատված ստեղծագործության լուսանկարը հայտնվել է սոցցանցերում եւ վրդովմունք ու ափսոսանք առաջացրել։
Ավելի վաղ Բենքսին հաստատել էր, որ հենց ինքն է Բրիստոլի բնակիչ Էդվին Սիմոնսի տան պատին նկարած յուրօրինակ «վալենտինկայի» հեղինակը։
Սիմոնսի դուստրը մինչ այդ մտահոգություն էր հայտնել, որ ստեղծագործությունը կարող է փչացնել դեպի երկիր շարժվող «Դենիս» փոթորիկը։