ԶՈՒ-երում համար մեկ հարցը բուժծառայությունների բարելավումն է. ՄԻՊ-ն ամփոփում է բանակում հայտնաբերված խախտումները (տեսանյութ)
Արցախի և ՀՀ-ի մարդու իրավունքի պաշտպաններն այցելել են Արցախի զորամասեր, Զինվորական կենտրոնական հոսպիտալ, Ռազմական Ոստիկանություն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Առանձնազրույցներ ենք ունեցել զինծառայողների հետ, մեծ կարևորություն ենք տվել զինծառայողների և սպայական կազմի իրավունքների պաշտպանությանը»:
Թաթոյանն ասաց, որ այցելել են նաև «էլիտար զորամաս», հայտնաբերված խախտումների դեպքերն արդեն ամփոփում են, շուտով կհրապարակեն: