«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման է ենթարկվել
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին:
Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:
Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից. որոշման հետ աշխատակազմը համաձայն չէր:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ֆեյսբուքյան էջում այսօր հայտարարություն էր տարածվել, որ Սամվել Գրիգորյանը 2020թ. հունվարի 24-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ: