Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բանակում այս նոր զոհերը նաեւ նոր իշխանության խղճին են. սա հիվանդագին թավիշի հետեւանքն է. Նինա Կարապետյանց

Իշխանությունները համարում են, որ խնդիրը լուծված է, քանի որ եղան պաշտոնանկություններ, բայց մենք համարում են, որ պաշտոնանկությունները բավարար չեն, պնդում ենք, որ պետք է լինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ, որովհետեւ այլընտրանք, ցավոք սրտի, չկա։ Այս ամսին այսօր՝ փետրվարի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա կարապետյանցն՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում մահվան դեպքերին։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո իրենք հույս ունեին, որ այս ոլորտում փոփոխություններ պետք է լինեին սակայն անպատժելիությունը շարունակվում է նաեւ այսօր. «Վստահ եմ դատախազությունը, քննիչները, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվելու, սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան եւ այս նոր զոհերն այդ թավիշի հետեւանքն են, որովհետեւ եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին  եւ 2 տարի առաջ հանձնարարականով տալուց հետո այս գործերը բացահայտվեին նոր զոհերը չէինք ունենա, այնպես որ նաեւ նոր իշխանությունն իր խղճին ունի այս նոր զոհերը»։

Նրա խոսքով՝ չպետք է վախենալ տարիներով գործեր կոծկած հանցագործներին վիրավորել։

«Երբ դու չես տալիս գնահատական, վախենում ես անգամ վեթինգ բառն ասելուց, բարեվարքություն ես առաջարկում, որովհետեւ վախենում ես։ Ո՞ւմ ես վախենում վիրավորել հանցագործ դատավորների՞ն, որ տասը տարուց ավելի այս գործերը կոծկում են։ Դատախազությունը, որը կոչված է տուժողին, տուժողի իրավահաջորդներին պաշտպանելու համար, բողոքարկում է դրական որոշումները, այսօր էլ է նույն բանը կատարվում։ Քաղաքակիրթ աշխարհում կա մի տարբերակ տուժողի կողքին պետությունը սարի նման կանգնած է ի դեմս դատախազության, մեր դեպքում ի շահ տուժողին արվող գործողություններում դատախազությունը բողոքարքում է, սա անմեղսունակություն ու անբարոյականություն է»,– ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ իշխանությունն իրեն դրեց «ռամկաների» մեջ, որ ամեն ինչ արվելու է օրենքի տառին համապատասխան, սակայն այս հանցագործությունները տառին համապատասխան չեն արվել։

«Այս գործերի կոծկումները տառին համապատասխան չեն արվել, արվել են հանցավոր կերպովեւ իրենք ունեցել են հովանավորներ՝ դատախազությունում ունեցել են, ԱԱԾ–ում ունեցել են, քննչականում, բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները հովանավորել են այս հանցագործությունների կոծկումը ու հիմա, որ այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել նույն մարդիկ շարունակում են պագոններ ու աստղեր ստանալ, դա է դրա արդյունքը, այդ թավիշի արդյունքն է»,– ասաց Կարապետյացը։

Լրագորղի հարցին արդյոք իր համար տարօրինակ չէ՞, որ ՌՈ պետը գեներալի կոչում ստացավ այս անհասկանլի մահերի համատեքստում, իրավապաշտպանը պատասխանեց. «Նույն կերպ կարող եմ ես հարց տալ, տարօրինակ չէ՞ր , որ ԱԱԾ նախկին պետը ստացավ, երբ բոլորն այդ խնդիրը բարձրացնում էին, տարօրինակ չէ՞ր, երբ Օսիպյանը ստացավ գեներալի կոչում։ Այս գեներալի կոչումն այսքան վարկաբեկելը, ուսադիրն այսքան վարկաբեկելը. ուսադիրն այլեւս արժեք չունի։ Ում գեներալ տվեցին, պարզվեց ստոր ու սրիկա էր, ստոր ու սրիկա ու իրենց փախանակ պատասխանատվության ենթարկեն, ուղարկում են տուն հանգստանալու։ Եթե իսկապես կար խնդիր նույն Վանեցյանի, Օսիպյանի հետ, ապա կար խնդիր կար քրեական պատասխանատվություն, վերջացավ, ուրիշ հարց չկա։ Երբ դու իրեն ուղարկում ես տուն, հաջորդ եկողը մտածում է ես էլ կարող եմ մի բան անել, մեկ է պատասխանատվության չեն ենթարկելու, մեկ է թավիշի մեջ կոտորվում ենք։

Կարապետյանցը պնդեց, որ ոչ միայն զինվորակաների գործերն այլեւ մնացած տեսակի բոլոր գործերը, որոնք անցնում են քննչականով եւ դատախազության թրի տակով կան կոծկումներ։

«Պատրաստ եմ ապացուցել, եթե չէ քրեական պատասխանատվության ենթարկվել, հատիկ–հատիկ կապացուցեմ այդ ամենը։ Արթուր Դավթյանի այդ պաշտոնում մնալը այդ գործերը հովանավորել շարունակելն է, դե թող հիմա պատիվ ու արժանապատվություն պահանջի, եթե ունի։ Ինքը փափուկ բարձ է դնում այս իշխանությունների գլխի տակ, խաչը պաչելու պրոցեսն է անցել, իր հավատարմությունն է հայտնել, գալու է ժամանակ, որ Արթուր Դավթյանը եւ էլի նախկինից մնացած պաշտոնյաներ Վանեցյան են անելու, Վանեցյան են անելու եւ Փաշինյանին, եւ մեզ բոլորիս»,– ասաց իրավապաշտպանը։

Կարապետյանցի խոսքով՝ պաշտոններ շնորհելու գործում իրոք կա ընտրովի մոտեցում. «Օրինակ Հունան Պողոսյանին նշանակում են մարզպետ ու համարում են, որ ինքն այդ դմփ–դմփ–հու–ց հետո այլեւս սրբադասվել է ու կարող է մնալ, որպես հեղափոխության ջատագով, Լեւոն Երանոսյանին համարում են, որ ինքը պետք է դատվի, տրամաբանություն իսկապես չկա։ Հրայր Թովմասյանը համարում են, որ նորմալ չի, որ շարունակելու է աշխատել, իսկապես նորմալ չ, պետք է հեռանա դրա մասին չէ խոսքը, բայց դատախազ Արթուր Դավթյանին համարում են, որ պետք է շարունակի պաշտոնավարել։ Երբ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության դիմաց, մակունցին դիմել էին եւ ասել, որ խնդիր կա դատախազի հետ կապված, նա հարցրել էր, իսկ կարո՞ղ եք կոնկրետ փաստեր ներկայացնել, ես առաջարկել եմ ուղարկել Նիկոլ Փաշինայնի ձայնագրությունն իր 5 քուանշերով՝ գլխավոր դատախազին, եթե իրենց 5 քուանշերը չի բավարարում ուրեմն ասելիք չկա»։

Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»