Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ուղիղ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Վարչապետին ուղեկցում են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, փոխվարչապետներ Հմեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԽԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք:

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նրանց հետ չէ:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք տեւեցին երեք օր:

Փետրվարի 27-ին Սումգայիթի Լենինի հրապարակում գտնվող կոմկուսի քաղկոմի շենքի առջեւ հավաքված ամբոխը կոչ էր անում սպանել հայերին եւ մաքրել նրանցից Սումգայիթը: Այնուհետեւ ներկաների ձեռքներին հայտնվեցին քարեր, կացիններ, պողպատե ամրաններից պատրաստված ինքնաշեն ձողեր: Ադրբեջանցիների խմբերը սկսեցին ավտոմեքենաներ հրկիզել ու ներխուժել հայերի բնակարանները: Հայտնվեցին առաջին զոհերը:

Փետրվարի 28-ին Սումգայիթի հարյուրավոր բնակիչներ, որոնք մասնակցել էին ջարդերին, կրկին հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, ասես ոչինչ չէր եղել: Այս անգամ հավաքը ղեկավարում էր անձամբ քաղկոմի առաջին քարտուղարը` Ադրբեջանի կոմերիտմիության նախկին առաջնորդը: Ջարդերն ընդունեցին զանգվածային բնույթ, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով եւ ոչնչացմամբ:

Միայն երեք օր անց ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլ;խավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը հրահանգ տվեց, որ միջամտեն կենտրոնական կառույցները, եւ քաղաք մտցվեցին զորքեր: Մոսկվան սկսեց հետաքննել ջարդերը: Պարզվեց, որ պողպատե ձողերը զանգվածաբար արտադրվել են Սումգայիթի խողովակագլանման գործարանում դեռ հունվարին, իսկ ջարդերի օրերին անաշան քաղաքում անվճար են բաժանել: Պարզվեց նաեւ, որ ջարդերից մեկ շաբաթ առաջ Սուգայիթի ԲՇԳ-ներում կազմել են հայերի ցուցակները: Շատ ադրբեջանցիների նախօրոք զգուշացրել են փետրվարի 27-ից 28-ի գիշերը լույսերը չվառել, որպեսզի հեշտ լինի որոշել հայերի բնակարանները:

Պարզվեց, որ փետրվարի 28-ին եւ 29-ին քաղաքում անջատվել են շատ հեռախոսներ: Ակնհայտ էր դառնում, որ սումգայիթյան ողբերգության մեջ շատ բան ծրագրված էր: Խորհրդային ղեկավարությունը` անտեսելով բոլոր վկայությունները, կտրականապես հրաժարվում էր որակել Սումգայիթում կատարված զանգվածային սպանությունները որպես ազգային ու կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:

 

 

Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան