Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մարդու վարքն ուղղորդում են ոչ թե վիճակագրական թվերն, այլ ազգային արժեքները

Աստված ունեցողին հետաքրքիր չի, թե ինչ հրաշք է գործում կամ դրախտ խոստանում մեկ այլ մարգարե։ Նույնպես ազատ անհատին հետաքրքիր չի, թե ԵՏՄ անդամ Հայաստանը վիճակագրական ինչ ցուցանիշով է առաջ անցել հակաքաղաքրթական ուղին բռնած ԵՏՄ երկրներից։ Ինչպես նաև՝ արտագաղթել ցանկացողի համար նշանակություն չունի աշխատավարձի կամ թոշակի 10-20 տոկոս բարձրացումը, որովհետև նա ուզում է լավ ապրել այլ երկրում։

Հասարակության վարքն ուղղորդում են ոչ թե թվերն, այլ ազգային իդեալն ու արժեքները։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ իշխանության եկած թիմից հասարակությունն ակնկալում է համակարգային փոփոխություններ, որոնք հասունանում են ոչ թե վիճակագրական առաջընթացի, այլ արժեբանական հաստատումների շնորհիվ։ Մարդուն, հասարակությանը ապրեցնում է ոչ միայն հացն, այլև վաղվա օրվա լավատեսությունը, երազանքը, ազգային իդեալը, և դրանք իրականացնելու պայքարը։ Առանց դրանց՝ տնտեսության 7,6 տոկոս աճը, կամ աշխատավարձ-թոշակի մի քանի տոկոս բարձրացումը չեն փոխում մարդու մտածողությունը, մանավանդ որ՝ վիճակագրական թվերը համառորեն չեն անդրադառնում սառնարանի պարունակության վրա։

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ չնայած վիճակագրական տպավորիչ թվերի, կառավարության ամենամեծ ձախողումն այն է, որ հեղափոխական ալիքի վրա բարձրացած հասարակության լավատեսության չափաբաժինը չի բարձրացել, այլ անկման նշաններ է ցույց տալիս։ Ինչպես երեկ, այնպես՝ այսօր մարդը Հայաստանում անելիք չի տեսնում, ապագա չի տեսնում, և մոմ վառող էլ՝ չկա։

Լավատեսության անկման առաջին պատճառը ինքնաճանաչման պակասն է։ Չնայած Հայաստանն անկախ է 29 տարի, բայց քաղաքացին դեռ սովետահպատակի աշխարհայացքային կաղապարներում է, պետությունը դեռ իդեալ չունի, հասարակական արժեքները դեռ արմատացած չեն, դրանցից ածանցվող քաղաքական նպատակները շրջապտույտի մեջ են։ Եվ դա է պատճառը, որ ներկաները չեն կարողանում քաղաքական բովանդակային առումով տարանջատվել նախկիններից, վարում են նույն անհեռանկար-ձախողված քաղաքականությունն ու հպարտանում վիճակագրական թվերով, որոնք նույն մաթեմատիկական բանաձևերով ու մեթոդաբանությամբ ներկայացնում են նրանք, որոնք տասնյակ տարիներ նկարել են նախկինների վիճակագրական ցնցող հաջողությունների պատկերները։

Կարճ ասած՝ իշխանությունը վիճակագրությամբ պարծենալու փոխարեն, պետք է քաղաքակարթական փոփոխություններ ենթադրող հեղափոխական քայլեր կատարի, որոնց ազդեցությամբ մարդիկ, անկախ տնտեսական ցուցանիշից, իրենց կզգան երջանիկ, կապրեն-կաշխատեն ու բարիք կստեղծեն Հայաստանում և չեն մեղադրի իշխանություններին թվային մանիպուլյացիաներ անելու մեջ։

 

Թաթուլ Մկրտչյան

Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ