Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում

Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկում է այսօր՝ փետրվարի 29-ին, շաբաթ օրը Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է. «Դեռեւս 1920 թվականի ապրիլի 23-ին էր, որ պետքարտուղար Բեմբրիջ Քոլբին Վաշինգտոնում Հայաստանի Առաջին Հանրապետության ներկայացուցչին, Գարեգին Փաստրմաճյանին է փոխանցում ամերիկյան կողմի փաստաթուղթը, որով ճանաչում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնին ներկայացված են լինելու առասպել դարձած անուններ. Արամ Խաչատուրյան, Սերգեյ Փառաջանով, Ռուբեն Մամուլյան, Ջիվան Գասպարյան. Վաշինգտոնի ազգային տաճարում մարտի 4-ին տեղի կունենա խոշոր համերգ: Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական եւ քաղաքական գործիչներ:

«Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը», - դեսպան Ներսեսյանի խոսքով, Հայաստանում մեծապես կարեւորում եւ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի.

«Անկախությունից ի վեր Միացյալ Նահանգները եղել է կարեւորագույն գործընկեր Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ»:

Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան