Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երբ է Նիկոլ Փաշինյանը դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը. Հրանտ Բագրատյան

ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու եւ հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։

ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով "փաստելով" իբրեւ յուր գործունեության արդարացում։ Սույն եւ հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։

1990-2018թթ մակրոտնտեսական կեղծիքները

ՀԲ-ի տվյալներից հետեւում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ըստ՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG…)։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից եւ Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։

Ինչո՞ւ։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։ Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ ՀՆԱ, 5464 հազ մարդ) եւ Ադրբեջանինը 2045 ռ (14.7 մլրդ ռ ՀՆԱ եւ 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 եւ 19։ ԱՊՀ վիճակգրության մեկ այլ աղբյուր եւս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն եւ Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն եւ Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասանաբար 76.7 եւ 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։ Եվ այսպես, 1990-ին Հայաստանը եւ Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ եւ Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ եւ առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում 4721$ (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10343, 12004 եւ 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությու՞նն է աճել։ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ մարդ եւ 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ եւ հասել է 9942 հազ. մարդու (https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL)։ Ա յսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 եւ 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։

ՌԴ եւ այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։

Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ինչպե՞ս են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Հետ են գնացել եւ իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD…; https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…) 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի եւ Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 եւ 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ "նոր հաշվարկի" 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ եւ Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադբեջանից՝ 2 անգամ։ Երեւի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երեւան առեւտուր անելու։ Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով եւ ապա, ծածուկ, իջեցնում բազային թվերը։ Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։

Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում եւ ո՞րքան է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։

Ո՞վ եւ ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։

 

 

Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն