Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետք է այնպես անենք, որ Հայաստանի բարեկամների շարքն աշխարհում շատանա. Փաշինյանի խոսքը՝ Դիվանագետի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է բոլոր դիվանագետներին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ նշել, որ այս օրն արձանագրված է՝ ի նշանավորումն Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությամբ: «Իմ լրագրողական եւ քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի  դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը: Ես ուզում եմ ընդգծել այս գործում մեր բազմաթիվ սփյուռքահայ հայրենակիցների ներդրումը, որոնք միացել են այդ գործընթացին եւ բազմաթիվ հայաստանցիներ, ովքեր,  ինչպես ասացի, գուցեեւ իրենց կյանքը պլանավորելիս երբեք չեն մտածել, որ պիտի անկախ պետության, անկախ հայրենիքի դիվանագիտական ծառայությունն իրականացնեն: Եվ ահա այսպես, քարը քարի վրա դրվելով, ի վերջո Հայաստանի դիվանագիտական համակարգը կայացել է եւ կայանում է որպես ինստիտուտ: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, իհարկե եղել են նաեւ որոշակի խնդիրներ, ձախողումներ եւ այս պրոցեսը մենք պետք է անցնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձեւակերպենք եւ  ուղենշենք մեր հետագա անելիքները:

Կառավարության ղեկավարը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձեւակերպել պետական կառավարման եւ դիվանագիտական համակարգերի համար: «Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետեւ ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում: Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ  դժվարությունը հաղթահարել, որովհետեւ այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուստի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետեւ կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:

«Այն կարգախոսը, որ մենք այս տարի որդեգրեցինք դիվանագիտական հավաքին ընդառաջ՝ «Ինքնիշախանություն, համահայկականություն եւ փոխգործակցություն», ընդհանուր  առմամբ հենց այս նպատակադրումն ունի իր մեջ, եթե կարելի է այսպես ասել՝ գենետիկ մակարդակում: Եվ մենք պետք է աշխատենք հենց այս հոգեբանությամբ: Բայց միեւնույն է, դիվանագետներին ես այստեղ որոշակի լիդերության գործառույթ եմ վերապահում, որովհետեւ իմ պատկերացմամբ դիվանագետն այն մարդն է, ով հավատում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել ճակատագրեր, կարող է փոխել սեփական երկրի, ժողովրդի ճակատագիրը, եւ հենց այս առաքելությունը պետք է դրված լինի մեր դիվանգիտական ծառայության, բնականաբար, նաեւ մեր ամբողջ պետական կառավարման գործունեության հիմքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  սա պետք է լինի նաեւ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը՝ սկսած գործարարից եւ վերջացրած հանրային ծառայողով: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտությունն  այս հոգեբանությունը պետք է ներկայացնի արտաքին աշխարհին եւ այս հոգեբանական փոփոխության արգասիքը պետք է լինի  աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը մեր նկատմամբ: «Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, եւ այդ խնդիրը հետեւյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը եւ ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձեւակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 եւ եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու եւ այդ նպատակին ծառայելու:

Շնորհավորելով բոլոր ներկաներին՝ ուզում եմ մեր դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին կրկին շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մատուցած ծառայությունների համար: Ուզում եմ հավաստիացնել, որ լիարժեքորեն եւ անկեղծորեն հավատում եմ, որ այսօր մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ պոտենցիալը՝ փոխել աշխարհը մեր մասով եւ փոխել աշխարհի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ: Մենք ինքնիշխան պետություն ենք, եւ մեր գործունեության ամեն օրվա հետ մեր ինքնիշխանության մակարդակը պիտի բարձրանա: Մեր պետական ամբողջ քաղաքականության փիլիսոփայությունն իրոք պետք է հենվի համահայկականության տրամաբանության վրա, եւ ինչպես ասել եմ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես համայն հայության ներկայացուցիչ աշխարհի հարթակներում, միջազգային հարաբերություններում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ փոխգործակցությունը մեր դիվանագիտական եւ պետական գործունեության կարեւորագույն սկզբունքներից մեկն է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը: «Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, եւ դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների եւ ընդհանրապես շրջանակների, եւ սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության եւ ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը եւ կրկին շնորհակալություն հայտնում մինչեւ այժմ Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրապետության վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գեւորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ եւ բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգեւատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը: 

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Իշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան