Сегодня: 01 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայտնաբերվել են օրենքից դուրս գործող սգո սրահներ

2019 թվականի փետրվարի 6-ին իրականացված շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 69/2 հասցեում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահ, որը շահագործվել է անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ի կողմից:

Փաստի առթիվ 08.02.2019թ. Ա. Խ.-ի նկատմամբ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 11-րդ մասի հատկանիշներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Վարչական վարույթի ընթացքում Ա. Խ.-ն ու վերը նշված տարածքի սեփականատեր Ս. Պ.-ն բացատրություն են տվել այն մասին, որ առանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման ավելի քան երեք տարի զբաղվել են սգո ծառայությունների մատուցմամբ:

 

Նկատի ունենալով, որ անհատ ձեռնարկատեր Ա. Խ-ի կողմից չվճարված տեղական տուրքերի չափը (4.500.000) ՀՀ դրամը գերազանցել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված չորսհազարապատիկ չափը, այսինքն` առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 253-րդ հոդվածով ՀՀ պետական եկամուտների կոմիտե է ուղարկվել Ա. Խ.-ի վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը, ինչի համար ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 04.03.2019 թվականին հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն:

2019 թվականի փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչություն է ստացվել հասցեագրված դիմումով «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ-ի դիմումն այն մասին, որ 1997 թվականից Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գործել է ընկերությանը պատկանող «Պառնաս» ռեստորանը: 2015 թվականին ռեստորանի հարևանությամբ բացվել է անհատ ձեռնարկատեր Գ. Մ.-ի կողմից շահագործվող «Մայրամուտ» անվանմամբ քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու սրահը, ինչի հետևանքով խախտվել է «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 319-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջը, քանի որ սգո սրահը հանրային սննդի օբյեկտից գտնվում է 100 մետրից պակաս հեռավորության վրա` Թևոսյան փողոցի թիվ 14 հասցեում: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.02.2019թ. թիվ 18-06/147 գրության` Թևոսյան փողոցի 14 հասցեում գտնվող «Մայրամուտ» սգո սրահի և Թևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող «Պառնաս» հանդիսությունների սրահի միջև հեռավորությունը կազմում է 9-13 մետր: Դիմումատու Է. Վ.-ն միաժամանակ հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն` «Մայրամուտ» սգո սրահին 2015-2018թթ. ընթացքում թույլտվությունները տրամադրվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն միջամտության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում:

 

Նկատի ունենալով, որ «Թասդ Բեր» ՍՊ ընկերության հիմնադիր Է. Վ.-ի դիմումի և «Մայրամուտ» սգո սրահին տրամադրված թույլտվությունների, ինչպես նաև հիմք հանդիսացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առերևույթ առկա են ՀՀ քրեկան օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն` դիմումի հետագա ընթացքը ենթակա է լուծման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ուստի Է. Վ.-ի դիմումը և ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Նշված փաստի առթիվ 15.03.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.