Сегодня: 03 Июнь 2020г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից

Արհմիության և Հին հայկական ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտի փոխգործակցությունը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ հեղափոխությունից հետո հայտարարվել էր օրենքի գերակայության ձեւավորման մասին, իրավիճակը չի փոխվել շատ կառույցներում, հատկապես` միջին օղակներում, եւ հանցավոր համագործակցությունը շարունակվում է: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մատենադարանի» աշխատակցուհի Գայանե Այվազյանը` պարզաբանելով, որ, մասնավորապես, խոսքն իրենց հաստատության մասին է:

Ըստ նրա, ղեկավարությունը` ի դեմս նոր Հոգաբարձուների խորհրդի, Կանոնադրությունը փոխելու նախաձեռնություն էր ձեռնարկել, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ արձանագրությունը ստորագրվել էր 10 հոգու կողմից, իսկ այն ընդունելու համար անհրաժեշտ է 13 անդամի ստորագրությունը: «Դրանից հետո ապօրինի ընդունված փաստաթուղթը ներկայացվել է պետական ռեգիստր: Այս կապակցությամբ մենք դիմել ենք Գլխավոր դատախազություն, որը, նախաքննություն անցկացնելու փոխարեն, զբաղվում է հանցագործությունը կոծկելով»,- նշեց Այվազյանը:

Նա պարզաբանեց, որ ոստիկանությունից նամակ էր ստացվել գործ հարուցելը մերժելու վերաբերյալ, որը կբողոքարկվի: «Պետական համակարգում, ըստ էության, փակ ցիկլ է գործում, եւ ուր էլ որ գնա դիմումը կամ նամակը, պատասխանը գալիս է միեւնույն մարմնից եւ, ընդ որում` առանց հիմնավորումների»,- ընդգծեց ինստիտուտի աշխատակիցը:

Գայանե Այվազյանը հայտարարեց, որ արհմիության գործունեությունից ի վեր դրա անդամներին հաջողվել է վերականգնել գիտաշխատողների արձակուրդային օրերը, որոնք 2015 թվականի Կառավարության որոշմամբ ոչ թե տարվա ընթացքում 28 օր են կազմում, այլ` 35, բացի այդ, հաջողվել է հասնել աշխատանքային պայմանների բարելավման: «Այս ամենի ֆոնին նույնիսկ աշխատանքից հեռացման սպառնալիքներ են եղել իմ հասցեին, սակայն արհմիության անդամներiն այդքան էլ հեշտ չէ աշխատանքից հեռացնել»,- եզրափակեց նա:

«Մատենադարանի» աշխատակցուհի Ալլա Խառատյանը, իր հերթին, շեշտեց, որ արհմիության անդամների եւ ինստիտուտի ղեկավարության բոլոր հանդիպումներն անցել են լարված մթնոլորտում, ինչը պայմանավորված էր դժգոհությամբ չկարգավորված խնդիրներներ բարձրացնող մարմնի առկայությամն կապակցությամբ:

Лидер общенационального движения «Единство» Арман Варданян: Парламент недееспособен, но к старому не будет возврата Пашинян распорядился освободить от должности Саркисова: газета «Паст» Представитель ORSIS вызван на допрос по делу о поставке вооружений для Минобороны Армении Звезды армянского и российского шоу-бизнеса в благотворительном концерте памяти Иосифа Кобзона в Ереване all.me в центре внимания сессии WCIT 2019 по блокчейну и цифровым активам Цифровая платформа all.me – специальный партнер WCIT 2019 Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?