Լյուսի Քոչարյանն արժանացել է Women of Courage մրցանակին
Հայ լրագրողուհի և բլոգեր Լյուսի Քոչարյանը դարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց՝ խիզախության համար) մրցանակի դափնեկիր: Նա առաջին հայուհին է, որ արժանանում է այդ մրցանակին:
Քոչարյանը հայտնվել է ցուցակում՝ շնորհիվ #բռնության_ձայնը շարժման, որն ի հայտ եկավ սոցցանցերում 2019-ին և որի շրջանակում հայուհիները, հիմնականում չհրապարակելով անունները, պատմում էին իրենց հանդեպ սեռական բնույթի բռնության մասին: Շատերն իրենց պատմություններն ուղարկում էին Քոչարյանին, որն էլ հրապարակում էր դրանք իր էջում: