«Վազգենի պես վազգենավարի քեֆ արեցինք». ՀՀ նախագահը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած հիշողության մասին
Իմ ընկերոջ ծննդյան օրվան եկել եմ գերեզմանոց։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը NEWS.am-ի հետ զրույցում հիշեց սպարապետի ծննդյան օրը նշելու մի դրվագ. «Սրանից մոտավորապես 17 թե 18 տարի առաջ Վազգենի եւ իր փոքր տղայի ծննդյան օրը միասին տոնեցինք։ Վազգենի պես վազգենավարի քեֆ արեցինք»։